15.03.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են մարտի 13-15-ը Երևանում տեղի ունեցած «English-Speaking Union» միջազգային կազմակերպության ամենամյա հրապարակախոսական մրցույթին (Հայաստանի մասնաճյուղն է «Shakespeare Club English-Speaking Association»):

Հեղինակավոր մրցույթի այս տարվա թեման էր «Բնությունը  բոլորիս լեզուն է» (Nature is a common language):

Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերի, քոլեջների և ավագ դպրոցների սովորողներ:

 

Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցներից (ընդհանուր թիվը՝ շուրջ 60) 5-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ էին, որոնք ԵՊՀ-ից անցան  եզրափակիչ փուլ:

 

Եզրափակիչ փուլի մասնակիցներն էին 2-րդ կուրսի ուսանողներ Ասյա Գասպարյանը, Լուսինե Առաքելյանը, Փալիկ Հաբոն, Դանիել Մելիքսեթյանը և 3-րդ կուրսի ուսանող Մարիամ Ադամյանը:

Եզրափակիչ փուլում նույնպես փայլուն ելույթ ունենալով՝ նրանք արժանացան կազմակերպության հավաստագրերի և  դրվատանքի խոսքերի:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեք ուսանողներ՝ Աննա Կոստանյանը, Էլեն Աղաջանյանը (4-րդ կուրս) և Ռիմա Գրիգորյանը (2-րդ կուրս), մասնակցել են Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծին և հասել մինչև եզրափակիչ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում: