08.12.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողները շարունակում են այցերի շարքը տարբեր կազմակերպություններ:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները «Մարքեթինգ» առարկայի նյութն առավել լավ յուրացնելու նպատակով այսօր այցելեցին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

 

Այցի շրջանակում ուսանողները շրջեցին ձեռնարկությունում, ծանոթացան կոմբինատի պատմությանը, արտադրական և տեխնոլոգիական գործընթացներին: Համալսարանականները հետևեցին շշալցման, թորման, փաթեթավորման աշխատանքներին, այցելեցին նաև կոմբինատի թանգարան:

 

«Այս այցելությունը երրորդն է: Մենք շարունակելու ենք այցելությունների այս շարքը: Ուսանողներին առաջարկվում է նաև ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը կատարել տվյալ կազմակերպության օրինակով: Կազմակերպվում են նաև թեմատիկ քննարկումներ»,- նշեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանը:

 

 

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի գիտական կենտրոնում համալսարանականները հանդիպեցին նաև առաջատար մասնագետների և ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս անգամ սեմինար-քննարկման ընթացքում ուսանողների հարցերին պատասխանեցին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի գլխավոր տնօրեն Մարինե Հարությունյանը, գլխավոր տեխնոլոգ Տիգրան Խաչատրյանը և լաբորատորիայի վարիչ Շուշաննա  Հարությունյանը:

 

Քննարկվեցին նաև կոմբինատի աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև մարքեթինգային աշխատանքների առանձնահատկությունները, արտաքին շուկաների և միջնորդավորված կազմակերպությունների հետ համագործակցությունները:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։