06.12.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունում բաց դաս ունեցան «Բիզնեսի կառավարում» թեմայով։

Հիշեցնենք, որ երկու տարի շարունակ ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք միտված են տեսականից բացի նաև պրակտիկ գիտելիքներ տալուն:

Այս անգամ վերոնշյալ ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանի ուղեկցությամբ ուսանողները կարողացան բաց դաս լսել «Բիզնեսի կառավարում» թեմայով Աբովյան քաղաքում։

Ուսանողներին ողջունեց կազմակերպության Արտաքին կոմունիկացիաների և հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը, կարճ ներկայացրեց իրենց պատմությունն ու պատասխանեց մի քանի հարցերի։ «Ռոստելեկոմ» Հայաստանի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը ուսանողներին ներկայացրեց թե ինչպես է ընթանում աշխատանքի ընդունման պրոցեսը։ Ըստ նրա հարցազրույցի փուլը հաղթահարած մարդիկ պիտի նաև որոշակի արժեհամակարգ ունենան, կարողանան ինտեգրվել կոլեկտիվու և համապատասխանի մեր կորպորատիվ մշակույթին հավելեց ՄՌԿ դեպարտամենտի ղեկավար։




Ինչպես պարզ դարձավ՝ այս ընկերությունը աշխատելու հնարավորություն է ընձեռում նաև ուսանողներին՝ օգնելով նրանց սովորել և հմտանալ իրենց գործում։ Ի դեպ, ֆակուլտետի ուսանողներից մեկը, ով ներկա էր դասընթացին, արդեն իսկ ունի աշխատանքի հրավեր։

Թեև նախատեսված էր միայն մեկ թեմայի շուրջ քննարկում, սակայն համալսարանականները ունեին բազմաբովանդակ հարցեր տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնց թվում էր նաև Ապրանքատեսակների և ծառայություննների մշակման մասնագետ Աստղիկ Սահակյան։ Ապագա տնտեսագետներն ու կառավարիչներն միմյանց հաջորդելով տեղեկանում էին, թե ինչ մարքեթինգային գործիքներ է կիրառում ընկերությունը, ինչպես է մշակում իր ապրանքատեսակներն ու ինչպես են վերլուծում սպառողական շուկան։ Մասնագետը մանրամասն պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին։



«Ո՞րն է Ձեր կազմակերպության առանձնահատկությունը, որի շնորհիվ հաջողության եք հասել» հարցին նա պատասխանեց այսպես. «Իմ տեսանկյունից՝ ամենակարևորն այն է, որ մենք շատ ճկուն ենք աշխատում, կարողանում ենք բավարարել ցանկացած սեգմենտի պահանջներ»։

«Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը ուսանողների համար կազմակերպեց նաև էքսկուրսիա, ինչի շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու ընկերության սերվերները, որոնք ստրատեգիական նշանակության վայր են համարվում, և մուտքն այնտեղ իրականացվում է հատուկ թույլատվությամբ։

Ցանցի մոնիթորինգի և բաժանորդների տեխնիկական սպասարկամն բաժնի ղեկավար Արթուր Բալասանյանը համալսարանականներին բացատրեց, որ ընկերությունը մշտադիտարկման է պահում ցանցի աշխատանքը, ինչի շնորհիվ կապի խափանման  յուրաքանչյուր խնդիր շատ արագ ստանում է իր լուծումը։




ԵՊՀ ուսանողների հետաքրքրությունը բավարարելու համար «Ռոստելեկոմ» քննարկման սենյակ հրավիրեցին ներկայացուցիչներ վաճառքի այլ ստորաբաժանումներից։ «Ինչպե՞ս կարող եք ինձ համոզել, որ ես օգտվեմ Ձեր առաջարկած ծառայություններից». հիմնականում այս հարցի շուրջ ծավալվեց քննարկումը։ Ընկերության մասնագետները ներկայացրին «Ռոստելեկոմ» Հայաստանի առավելություններն ու համեմատականներ անցկացրին ոլորտի այլ կազմակերպությունների միջև։




Այն հարցին, թե ինչ տպավորություններ ստացան այս բաց դասից, ուսանողները պատասխանեցին.
-Շատ տպավորված եմ։ Ստացանք մի շարք գիտելիքներ, ծանոթացանք նրանց ռազմավարական ուղղիներին։ Ըստ իս՝ նման այցելությունները ուսանողներին տալիս են տեսական և գործնական գիտելիքները համադրելու հնարավորություն,- Ալյոնա Հովհաննսիայն։

-Շատ հետաքրքիր էր ու դրական։ Բավականին լավ ստացվեց մեր և ընկերության ներկայացուցիչների ինտերակտիվ շփումը։ Կարևորն այն էր, որ կարողացանք անցկացնել դասը քննարկումների ձևով,- Աննա Բալասանյան։

 



Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: