26.08.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ
ԵՊՀ ԹԻՄԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ
Հուլիսի 27-29-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունեցել միջազգային քրեական իրավունքին նվիրված համաշխարհային դատախաղ-մրցույթ:

Ամեն տարի կազմակերպվող միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ դատախաղ-մրցույթն անցկացվում է Նյուրնբերգում, որին պարտաճանաչորեն մասնակցում է նաև Մայր բուհը:

Այս տարի բարձր միավորներ վաստակած ԵՊՀ թիմը ձևավորվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի տարբեր մասնագիտացումների ուսանողներից: Թիմի մարզիչը եղել է նույն ֆակուլտետի Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը:

Դատախաղերն անցկացվել են հուլիսի 27-29-ը: ԵՊՀ թիմը սկզբում մրցել է Նիգերիայի և Իռլանդիայի թիմերի դեմ և վաստակած բարձր միավորների շնորհիվ անցել հաջորդ փուլ: Այնուհետև մրցելով Շվեյցարիայի դեմ՝ ԵՊՀ թիմն անցել է ¼-րդ փուլ, որն էլ հաղթահարել է՝ ի շնորհիվ Նիգերիայի դեմ տարած հաղթանակի: Կիսաեզրափակչում ԵՊՀ թիմն արդեն մրցել է Ուկրաինայի թիմի դեմ, որտեղ չնչին տարբերությամբ զիջել է մրցակցին: Միջազգային դատախաղի եզրափակչում հանդես են եկել Քենիայի և Ուկրաինայի թիմերը, որի արդյունքում հաղթել է Քենիայի թիմը:

Տեղեկացնենք, որ բոլոր խաղերը դատել են ոլորտում հայտնի մասնագետներ:

Նշենք, որ ԵՊՀ թիմը կիսել է 3 պատվավոր տեղը` հետևում թողնելով Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների թիմերին:

Այլ նորություններ
«ERASMUS»-Ը ԿԱՋԱԿՑԻ ԲԻՈԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈԼՈՐՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Փետրվարի 5-9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է «Erasmus+KA2»-ի «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» ծրագիրը:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման ժամաքանակների փոփոխության վերաբերյալ քննարկումներին նվիրված ասուլիս: