30.04.2007 | 
Ուսանողական
ԱՐՇԱՎՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԱՐՇԱՎՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Ապրիլին ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը կազմակերպեց մի շարք մեկօրյա արշավներ` նվիրված հայոց բանակի հիմնադրման 15-ամյակին:

Առայժմ իրագործվել են երկու արշավներ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել են համալսարանի շուրջ 60 ուսանողներ: Արշավների կազմակերպմանը աջակցել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու ԵՊՀ արհկոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը:

Առաջին արշավի երթուղում ընդգրկված են եղել Սարդարապատն ու Էջմիածինը, իսկ երկրորդ արշավի մասնակիցները այցելել են Ապարան, Վանաձոր և Սպիտակ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու մայիսյան հերոսամարտերի մարտիկներին:

«Արշավները ոչ միայն մեր հարգանքի տուրքը մատուցելու և մեկ անգամ ևս Հայաստանի տեսարժան վայրերով հիանալու հրաշալի առիթ էին, այլեւ հնարավորություն` նոր գիտելիքներ, նոր ընկերներ ու անմոռանալի հիշողություններ ձեռք բերելու համար»,- ասաց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Գալստյանը:

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: