26.02.2010 | 
Քաղաքականություն, Կրթություն
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր ավելի քան 200 աշակերտ էր հավաքվել:

Այսօր անցկացվեց ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների օլիմպիադայի ամփոփման եւ մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Արդեն երկրորդ տարին անցկացվող համալսարանական օլիմպիադան կազմակերպում է Երեւանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության կենտրոնը: Այս տարի օլիմպիադան անցկացվել է 2 փուլով` փետրվարի 16-ին (Գյումրի) եւ փետրվարի 20-ին (Երեւան):

 

14 հանրակրթական առարկաների գծով անցկացված մրցույթին մասնակցել են հանրապետության ավելի քան 100 դպրոցների 1202 աշակերտներ, որոնցից 200-ը արժանացել են տարբեր կարգի մրցանակների: Երկու փուլի արդյունքում ընտրվել են I կարգի 21 մրցանակակիր աշակերտներ, II կարգի մրցանակ կստանան 33, իսկ III կարգի` 40 մասնակիցներ: 106 աշակերտներ արժանացել են գովասանագրերի:

 

«Գրելուց հետո մտածում էի, որ II կամ III կարգի մրցանակի կարժանանամ, բայց I- համար կասկածում էի: Շատ ուրախ եմ ու ոգեւորված, հատկապես որ հաղթել եմ ԵՊՀ-ի օլիմպիադայում, որովհետեւ հենց այս բուհում եմ ուզում շարունակել ուսումս»,- ասաց Երեւանի «Քվանտ» վարժարանի XI դասարանի աշակերտ Ալեքսանդր Չատրչյանը: Աշակերտները, դիպլոմներից ու գովասանագրերից բացի, իրենց հետ տուն տարան ԵՊՀ-ի եւ ԵՊՀ-ականների մասին պատմող գրքեր: Այս տարվա օլիմպիադայում ամենից ակտիվը եղել են մաթեմատիկա (185 մասնակից), անգլերեն (183), հայոց լեզու եւ գրականություն (175) առարկաների մասնակիցները:

 

Ամենից շատ I կարգի դիպլոմներ ստացել են ֆիզիկա առարկայի մասնակիցները (3), իսկ ստեղծագործական միտք առարկայի գծով I կարգի մրցանակակիր չի գրանցվել: Կից ներկայացնում ենք օլիմպիադայի մասնակիցների եւ մրցանակակիրների թիվն ըստ առարկաների եւ առաջին կարգի մրցանակի արժանացած աշակերտների անունները:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։