06.09.2017 | 
Մշակույթ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԳՈԲԵԼԵՆՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԳՈԲԵԼԵՆՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գոբելենի վարպետության դաս, որը վարեց Հայաստանի և Ռուսաստանի ժողովրդական վարպետ Յուրի Հովսեփյանը:

Արտասովոր և գեղեցիկ գոբելենների հեղինակ Յուրի Հովսեփյանը մասնագիտությամբ ինժեներ է: Նա ապրում է Մոսկվայում: Նրա ստեղծագործությունները տարբերվում են ոչ միայն գեղարվեստական, այլև տեխնիկական ուրույն և յուրահատուկ լուծումներով:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, միջոցառման սկզբում ներկայացնելով հյուրին, նշեց, որ նա շատ հետաքրքիր և շատ զարմանալի անձնավորություն է. «Յուրի Հովսեփյանի մեջ շատ է արվեստի լույսը: Հենց այդ լույսի առաջնորդությամբ է, որ վերջինս սկսել է ստեղծագործել և փոխանցել իր հոգու աշխարհի ընկալումը»:

 

Ինչպես ներկայացրեց Յուրի Հովսեփյանը, արդեն 35 տարի է, ինչ նա տարվել է այս գործով, որը, սկզբում լինելով սիրելի զբաղմունք, դարձել է կոչում. «Հպարտությամբ եմ նշում, որ 35 տարիներից 20-ն արդեն դասավանդում եմ ու ձեռքբերած գիտելիքներս փոխանցում հաջորդ սերունդներին»:

 

Բացի գոբելեններից՝ ժողովրդական վարպետը ստեղծում է նաև էսքիզներ, գրում երաժշտություն, որը ծնվում է գոբելենների ստեղծման ժամանակ և համապատասխանում հենց այդ աշխատանքի պատկերին:

 

Հեղինակն իր աշխատանքները ստեղծելիս օգտագործում է բուրդ, կիսաբուրդ, ակրիլ, անգորա, վիսկոզա, բամբակ, նաև փայտե ուլունքներ և քարեր:

 

Տեղեկացնենք, որ միջոցառմանը ներկա էին նաև նկարչուհի, գոբելենագործ Անուշ Եղիազարյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանը, Յուրի Հովսեփյանի ընկերներն ու մտերիմները, ինչպես նաև Մայր բուհի ուսանողներ:

 

Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին հեղինակի գոբելեն գործերը, ինչպես նաև հնչեցին նրա դաշնամուրային ստեղծագործությունները:

 

Յուրի Հովսեփյանն անցկացրեց նաև վարպետության դաս՝ ցույց տալով, թե ինչպես են ստեղծվում ծավալային գոբելենները և ասաց, որ իր կյանքի երազանքներից մեկը՝ վարպետության դասն անցկացնել իր հայրենիքում, իրականացել է:

Այլ նորություններ
ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՎ ՈՒ ԱՍՄՈՒՆՔՈՎ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ Մայր բուհում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մշակութային միջոցառում, որի ընթացքում հանրապետության մի քանի դպրոցների աշակերտներ հանդես եկան ֆրանսիական երգերով և ասմունքեցին ֆրանսիացի ժամանակակից գրողների բանաստեղծությունները:
«Ս. ԶԱՏԿԻՆ ՄԻՇՏ ԲԱԽՏ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԵՎ ՈՎ ՑԵՐԵԿԸ ՔՆԻ, ԿԶՐԿՎԻ ԻՐ ԲԱԺԻՆ ԲԱԽՏԻՑ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կնշի ապրիլի 1-ին: Ի թիվս այլ Տաղավար տոների՝ (Պայծառակերպության տոն կամ Վարդավառ, Սբ. Աստվածածնի ննջման և վերափոխման տոն, Խաչվերաց) Ս. Զատիկը նույնպես շարժական տոն է և միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Ըստ այդմ, այն տեղաշարժվում է մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում: