18.12.2017 | 
Ուսանողական
ԹԵՅԱՍԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «TIME FOR TEA» ԾՐԱԳՐԻՆ
ԹԵՅԱՍԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «TIME FOR TEA» ԾՐԱԳՐԻՆ
Դեկտեմբերի 15-ին «The Loft» ժամանցի և զարգացման կենտրոնում ԵՊՀ ուսանողները մասնակցեցին Թեյի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «Time for Tea» ոչ ֆորմալ կրթական-սոցիալական ծրագրի արդյունքները: Ծրագիրը հիմնադրվել է «Momentum World» կազմակերպության կողմից։

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լիանա Բարսեղյանի նախաձեռնությամբ Տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների 20 ուսանողներ կարողացան մասնակցել այդ ծրագրին, որի նպատակն է թեյի միջոցով խթանել ակտիվ քաղաքացիությունն ու միջմշակութային հաղորդակցությունը։

 

 

Ծրագրի շրջանակում ուսանողները թեյի օգնությամբ բարձրաձայնեցին բազմաթիվ լոկալ և գլոբալ հիմնախնդիրներ, կատարեցին նաև թիմային աշխատանք, ծավալվեցին քննարկումներ թեմայի վերաբերյալ: Այնուհետև նրանք ընտրեցին իրենց հուզող ամենակարևոր հիմնահարցը, որոշեցին, թե ում են ցանկանում հղել իրենց ուղերձը՝ երիտասարդների ձայնը ավելի լսելի և ազդեցիկ դարձնելու համար։ Ուսանողները պատրաստելու են նաև թեյի հետաքրքիր փաթեթավորմամբ տուփ, որով էլ ուղարկվելու են իրենց ուղերձը ընտրված անհատին կամ կազմակերպությանը։

 

 

Աշխատանքի արդյունքները տեսա և ֆոտոշարքի միջոցով ուղարկվելու են Լոնդոն, որտեղ ապրիլին՝ ծրագրի 3-րդ փուլի ընթացքում, դրանք կներկայացնի Լիանա Բարսեղյանը:

 

«Թեյը աշխարհում ամենատարածված երկրորդ ըմպելիքն է։ Այն միավորում է հարազատներին և ընկերներին, ժամանակ է տալիս մտածելու և ստեղծագործելու»,- նշում է Լիանա Բարսեղյանը և հավելում, որ ոչ ֆորմալ կրթությունը տրամադրում է այն բարենպաստ միջավայրը, որտեղ երիտասարդները կարողանում են ինքնաարտահայտվել, բացահայտում են իրենց կարողություններն ու ունակությունները, զարգացնում են նոր հմտություններ։

Այլ նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը: