14.12.2018 | 
Ուսանողական
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները:

Կիսամյակային ուսումնավարժանքի ծրագիրը Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնի բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում ուսանողները գործում են ըստ «բեմադրված սցենարի»:

 

Վարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով: Լսարանում բռնկված հրդեհը փորձել էին հանգցնել սեփական ուժերով, բայց չէր ստացվել, և վարժանքի մասնակիցները ստիպված էին ուսանողներին ու դասախոսներին տարհանել: Ըստ սցենարի՝ տարհանման ընթացքում ոմանք ստացել էին վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ և այլն:

 

Մանրամասն ներկայացնելով արտակարգ իրավիճակներում տարհանման կարգն ու ցույց տալով առաջին բուժօգնություն՝ ուսանողները դարձան «բեմադրված սցենարի» գլխավոր հերոսները:

 

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը վստահեցրեց, որ ուսանողներն այսօր ցուցադրեցին կիսամյակում ստացած գիտելիքները: 

 

«Նախապատրաստական փուլից սկսած՝ նկատվեցին ուսանողների ոգևորությունն ու պատրաստակամությունը»,- ասաց նա:

 

Ս. Մանուկյանը փաստեց, որ ցանկացած արտակարգ պատահարի ժամանակ մարդուն օգնում են հենց  այս գիտելիքները. «Սա այն առարկան է, որից ստացած տեսական և գործնական գիտելիքներն օգնելու են մարդուն ցանկացած պատահարի ժամանակ»:

 

Ուսանողների պատրաստակամությունն ակնհայտ էր: Օգնելով տուժածներին և կիրառելով ստացած տեսական գիտելիքները՝ ուսանողներն ավարտեցին ուսումնավարժանքը:

 

 Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Ծաղկաձոր և Հանքավան քաղաքներում նախատեսվում է կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստ:
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր կայացավ ԵՊՀ ՈՒԽ կիսամյակային ամփոփիչ նիստը: