02.07.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ՏՐՎԵՑ ՖՐԱՆՍԱԽՈՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՏՐՎԵՑ ՖՐԱՆՍԱԽՈՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս ուսանողների 7-րդ փառատոնը:

Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, ԿԳ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մուհամեդ Կետատան, ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը,  Ֆրանս-հայկական առևտրական պալատի գործադիր տնօրեն Հայկ Աբգարյանը, դասախոսներ և փառատոնի մասնակիցներ և հյուրեր:

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ համալսարանի համար մեծ պատիվ է իր հարկի տակ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին:

 

«Փառատոնն ընթանում է մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի Հանրապետությունն  ամենայն պատասխանատվությամբ և սիրով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթաժողովին,- իր խոսքում ասաց Արամ Սիմոնյանը,- այդ սիրով տոգորված են ոչ միայն ՀՀ կառավարությունն ու պատկան մարմինները, այլ նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Դրա վկայությունն այն է, որ Հայաստանը և Ֆրանսիան պատմականորեն հարաբերվել ու հարաբերվում են միմիայն բարեկամական կամուրջներով և դեպի համամարդկային արժեքներ տանող ճանապարհներով»:

 

Անդրադառնալով հայ-ֆրանսիական միջմշակութային առնչություններին՝ Արամ Սիմոնյանն առանձնահատուկ շեշտեց այն փաստը, որ Հայաստանում դժվար թե կգտնվի մի այնպիսի ընտանիք, ում տան գրապահարանում շարված չլինեն ֆրանսիական դասականները՝ հայերեն թարգմանությամբ, ինչը նշանակում է, որ երևանյան այս փառատոնը հոգեհարազատ է հայերի համար:

 

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը, ով ևս անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի սպասող գագաթաժողովին՝ նշելով, որ այն կարևոր է ոչ միայն լեզվային արժեքները խթանելու, այլ նաև խաղաղության և ժողովրդավարության գործընթացներն ամրապնդելու համար:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողները «Թունաբանական քիմիա» առարկայի շրջանակում այցելեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ փորձաքննությունների իրականացման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները: