12.04.2018 | 
Գիտություն
ՀԱՇՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ. ՀԱՇՎԵԼ ՄՏՔՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎՍՏԱՀԵԼ ՏԵԽՆԻԿԱՅԻՆ
ՀԱՇՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ. ՀԱՇՎԵԼ ՄՏՔՈ՞ՒՄ,  ԹԵ՞ ՎՍՏԱՀԵԼ ՏԵԽՆԻԿԱՅԻՆ
Հաշվելն այն արվեստն է, որին առօրյա կյանքում շատերը չեն տիրապետում: Մինչդեռ ամեն քայլափոխի մենք հաշվում ենք, վճարում, իսկ հաշվել չկարողացողը կարող է ձախողել ոչ միայն խնդրի լուծումը, այլև սեփական կյանքը:

Գերմանական Deutsche Welle կայքն անդրադարձել է հաշվելու «խնդրին» և պատմությանը:

 

Եկեք խոստովանենք, որ ժամանակակից մարդը մտքում դժվար է հաշվում: Դժվար է մտքում  «գրել»  6 թիվը՝ չմոռանալով արդեն այնտեղ պահած 4-ի մասին, եթե այս ամենի փոխարեն ընդամենը  կարելի վերցնել հաշվիչը կամ արդեն նաև հաշվիչ դարձած հեռախոսը և հաշվել մտքում պահած բոլոր թվերը:

 

Մտքում հաշվարկ անելը վերացող ունակությո՞ւն

 

Գիտական վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ աշակերտներն ու ուսանողները հաշվարկ կատարելու նպատակով  առավել դժվարությամբ են իրենց  ձեռքը վերցնում թուղթն ու գրիչը: Նույնիսկ, երբ խոսքը պարզ հաշվարկների մասին է:

 

 

Եթե մարդու ուղեղի որոշակի գործառույթ դադարում է կանոնավոր վարժեցվել, այն հետզհետե բթանում է: Արդյունքում՝ նույնիսկ ամենապարզ «74-40»  հավասարումը մեր մտքի համար վերածվում է խիստ բարդ հաշվարկի: Մարդու ձեռքն արդեն մեխանիկորեն ձգվում է դեպի  հաշվիչը:

 

Հաշվիչ սարքերի պատմությունից

 

Մարդը միշտ էլ ձգտել է  իրեն շրջապատող աշխարհն առավել հասանելի, հարմարավետ ու հաճելի  դարձնել:  Հաշվելու գործընթացը նույնպես չպետք է բացառություն լիներ: Այդ նպատակով մարդը ստեղծեց առաջին համրիչ մեքենան, ինչից էլ սկիզբ առավ թվային սարքերի պատմությունը:

 

Համրիչներ ունեցել են աշխարհի գրեթե  բոլոր ժողովուրդները: Հին հունական աբակը («սալամինյան տախտակ»` Սալամին կղզու անունով, որը գտնվում է  Էգեյան ծովում) ծովային ավազով շաղ տված տախտակ էր: Ավազի վրա կային ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր  միավորներին, մյուսը` տասնավորներին և այդպես շարունակ:

 

Կորիզների կույտերով երկար ժամանակ հաշվարկներ էին անում Ռուսաստանում:  15-րդ դարից սկսեց  տարածում գտնել  «տախտակե համրիչը», որն, ամենայն հավանականությամբ,  առևտրական մարդկանց նորամուծությունն էր առք ու վաճառքն առավել դյուրին և արագ դարձնելու համար:  Այն համարյա չէր տարբերվում սովորական համրիչից.  շրջանակ էր, որի վրա հորիզոնական ամրացված  էր, որոնց վրա շարված էին սալորի կամ բալի կորիզներ:

 

 

Լոգարիթմական քանոն

 

Ժամանակակից մարդը միայն այս «քանոն»-ի տեսքից , նրա վրա առակա թվերի քանակից ու միջանցիկ շարժվող հատվածից  կարող է շփոթմունքի մեջ հայտնվել: Մինչդեռ նախկին ԽՍՀՄ երկրներում լոգարիթմական քանոնն ամենատարածված գրասենյակային պարագաներից էր:

 

 

Սարքի միայն տեսքն արդեն հուշում է, որ վերջինս այնքան հեշտ ու հարմարավետ չի եղել օգտագործման մեջ, սա է պատճառը, որ նախկինում մաթեմատիկա առարկայի կողքին եղել է նաև հաշվարկներ անելու մասին հատուկ դաս, որի շրջանակում աշակերտները սովորում էին նաև  լոգարիթմական քանոնի օգտագործման հմտությունները: Այն ակտուալ էր,  քանի դեռ մարդը չհորինեց գրպանի հաշվիչ:

 

Թվերն ու ժամանակակից կյանքը

 

Տեխնիկան մարդու ամենահավատարիմ ընկերներից է, միայն թե բոլոր գործառույթները բարդելով տեխնիկայի վրա՝ մարդը վտանգում է սեփական մտքի կարողությունների զարգացման առաջընթացը:

 

Հաշվարկների մասին խոսելն ու Էյնշտեյին շրջանցելը տրամաբանական չէ: Հաշվարկներ մասին Էյնշտեյն ասում է՝ այն, ինչն իսկապես  կարելի է հաշվել, ենթադրություն է:

 

Հաճախ հաշվե՛ք, բայց աշխատե՛ք բոլոր գործողությունները կատարել գլխում:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ 5-ՐԴ ԳԻՏԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴԸ, ԱԶՆԻՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՄԵԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ. ՀԵՏՄԱՀՈՒ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում Էդվարդ Դանիելյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակում տեղի ունեցավ նրա՝ հետմահու տպագրված «Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ. (շարժը, կացությունը, թվակազմը)» մենագրության շնորհանդեսը: