28.11.2018 | 
Ուսանողական
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ . ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ .  ՄԵԿՆԱՐԿԵՑ  ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
«Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում բխում է ՀՀ շահերից» թեմայի մասին այսօր իրենց տեսակետը ներկայացրին ապագա միջազգայնագետները:

Տեղեկացնենք, որ  միջֆակուլտետային բանավեճի առաջնության կազմակերպիչը ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի բանավեճի ակումբն է: 

ԵՊՀ բանավեճի առաջնության գլխավոր նպատակն է ուսանողների մոտ ձևավորել ու զարգացնել բանավեճի մշակույթն ու էթիկան: 

 

Բանավիճում էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներկայացնող «Լամպ» և «Լեգատի» թիմերը, իսկ բանավեճի կիզակետում «Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում բխում է ՀՀ շահերից» թեման էր: Իսկ թեման ընտրվել էր  վիճակահանությամբ:

 

Ժյուրիի կազմում էին քաղաքագետներ Հրանտ Մելիք- Շահնազարյանը, Արմեն Մինասյանը, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, պատմաբան Միքայել Մալխասյանը, Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Դավիթ Մաթևոսյանը:

 

Բանավեճի թեմայի ՝ «Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանմանը» կողմ «Լեգատի» թիմն առաջինը ներկայացրեց սեփական դիրքորոշումը: «Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը խաղաղ բանակցությունների գրավական է: Այդ ստատուս քվոն հիմքն է  կառուցողական բանակցությունների»,- պնդեցին թիմի անդամները: Իսկ «Լեգատի» թիմին հակադարձեց  բանավեճի թեմայի պահպանմանն ընդդիմադիր կողմը. «Այն սպառում է երկրի ներքին ռեսուրսները, սպառնում արտագաղթին, խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը»:

 

Այդուհանդերձ, ժյուրիի անդամները որոշ նկատառումներ արեցին՝ ասելով, որ արցախյան հարցում ստատուս քվոյի վերաբերյալ անհրաժեշտ էր հստակ մոտեցում ցուցաբերել:

 

Ի վերջո, հաղթող ճանաչվեց «Lեգատի» թիմը, որի համոզմամբ, ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում կողմերի համար ծառայելու է իբրև կառուցողական հիմք: Համենայն դեպս, նրանց փաստարկներն ու բանավեճը վարելու հմտությունները ժյուրիի անդամներին առավել համոզիչ  թվացին: 

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողները «Թունաբանական քիմիա» առարկայի շրջանակում այցելեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ փորձաքննությունների իրականացման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները: