01.10.2021 | 
Հասարակություն
«ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆ Է». ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
«ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆ Է». ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Ամեն տարի՝ հոկտեմբերի 2-ին, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը նշում է Սոցիալական մանկավարժի միջազգային օրը, որն աշխարհում նշվում է 2009 թվականից՝ համաձայն Կոպենհագենում տեղի ունեցած սոցիալական մանկավարժների 17-րդ համագումարում մասնակից 44 երկրների կողմից միաձայն ընդունված որոշման: Այս տարի մասնագիտական տոնը կենտրոնում նշել են այսօր:

Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ամեն տարի այս օրն իրականացվում են բազմապիսի միջոցառումներ՝ նվիրված սոցիալական մանկավարժության արդի հիմնախնդիրներին:

 

2010-11 թթ. ուստարվանից ԵՊՀ մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ բացված «Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատի կրթական ծրագրի ուսանողները ևս անմասն չեն մնում մասնագիտական օրը նշելուց: Ուսանողները կազմակերպում և իրականացնում են հանդիսավոր միջոցառումներ, հանդես գալիս սոցիալական մանկավարժի մասնագիտությանը վերաբերող զեկուցումներով:  Խորհրդանշական օրը տեղի է ունենում «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի առաջինկուրսեցիների երդման արարողությունը:

 

Այսօր տեղի ունեցած միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը: Նրա խոսքով, հանրակրթական դպրոցներում, ընտանիքներում երեխաների առջև ծառացած են տարաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են նվիրյալ սոցիալական մանկավարժներ: Նա բացատրեց ապագա մասնագետներին, թե որոնք են լինելու նրանց մասնագիտական առաքելությունն ու կոչումը:

 

 

Այնուհետև տեղի ունեցավ առաջինկուրսեցիների երդման արարողությունը: Ապագա մասնագետները երդվեցին լինել արհեստավարժ մանկավարժներ, նվիրյալ, աջակցող և սրտացավ մասնագետներ, օգտակար լինել երեխաների տարաբնույթ խնդիրների լուծման գործում, լինել համբերատար, հանդուրժող և պաշտպանել երեխաների իրավունքները:

 

Երդման արարողությունից հետո չորրորդ կուրսի ուսանողներն առաջինկուրսեցիներին նվիրեցին խորհրդանշական կրծքանշաններ և վզկապներ:

 

Միջոցառման երկրորդ մասում արդեն ուսանողները 3 խմբային ելույթներով ներկայացրին սոցիալական մանկավարժի մասնագիտության առանձնահատկությունները՝ ցույց տալով տեսանյութեր, որոնք ավելի պատկերավոր դարձրին սոցիալական մանկավարժի առաքելությունը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցած միջոցառման ժամանակ ծավալվեցին Հայկական սփյուռքին առնչվող առանցքային թեմաների վերաբերյալ քննարկումներ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՏԻԵԶԵՐՔ ԵՎ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկման բանախոսներն էին ԵՊՀ շրջանավարտ, Starmus VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գ. Իսրայելյանին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ: