05.05.2018 | 
Գիտություն
ԵՊՀ ՀՐԱՎԻՐՅԱԼ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՀՐԱՎԻՐՅԱԼ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր Նորվեգիայի Բերգենի համալսարանի պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդը համագործակցության շրջանակում կենսաբաններին ներկայացրեց «Թթվային երկրաջերմային աղբյուրներում հարմարված Verrucomicrobia էքստրեմոֆիլ մանրէների մեթանօքսիդացումը» թեմայով դասախոսությունը:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Նորվեգիայի Բերգենի համալսարանի երկարատև համագործակցության մասին արդեն պատմել ենք, որի շրջանակում Նիլս-Կորե Բիրկելանդը ԵՊՀ-ում բազմիցս հանդես է եկել դասախոսություններով:

 

Այսօր նորվեգացի պրոֆեսորը կենսաբաններին ներկայացրեց բակտերիաների միջոցով մեթանի օքսիդացման ուսումնասիրությունները՝ նշելով, թե ինչ կիրառություններ կարող է այն ունենալ:

 

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ԵՊՀ-ի և Բերգենի համալսարանի միջև համագործակցության հաստատված ծրագիր կա մինչև 2021 թվականը, որի շրջանակում կշարունակեն փորձի փոխանակումը և էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):