20.05.2021 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՏԱՀԱՎԱՔԻՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՏԱՀԱՎԱՔԻՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԵՐԸ
«AbioNet» ծրագրի շրջանակում ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը ծրագրի գործընկեր Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է ավելի քան վեց ամիս տևած՝ ստարտափներին նվիրված վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, բուսաբանության ամբիոնների մագիստրոսական կրթական ծրագրերի առաջին և երկրորդ կուրսի ուսանողները, ասպիրանտներն ու նրանց ղեկավարները:

Դասընթացների և հետագայում նորարարական գաղափարների մտահավաքի հիմնական նպատակն էր ուսանողներին սովորեցնել սեփական ձեռնարկատիրական գործունեություն վարելու հիմնական սկզբունքները, նորարարական գաղափարների ձևավորումն ու իրագործումը։

 

Դասերը մեկնարկել են 2020 թ. հոկտեմբերին և տևել մինչև 2021 թ. ապրիլ։  Դասընթացները վարել է Դրեզդենի տեխնիկական համալսարանի (TUD) ներկայացուցիչ Վալերիա Ռաչևան։ 

 

 

Դասընթացներին մասնակցել են նաև Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական և Գավառի պետական համալսարանների ուսանողները:

 

Ապրիլի վերջին շաբաթում տեղի են ունեցել երկարատև դասընթացների և աշխատանքի արդյունքում ուսանողների կողմից մշակված ծրագրերի ներկայացումը և գնահատումը:


ԵՊՀ ուսանողները ներկայացրել են երեք ստարտափ ծրագիր՝  «Mini Lab» (Տիգրան Եսայան), «Պլաստիկ թափոններից մաքրող միջոցների (կենսասուրֆակտանտների) ստացում» (Սոնա Նիկոլյան) և «Մասուրի յուղ ՌՈԶԱլինդ» (Դիանա Ղևոնդյան):

 

Եզրափակիչ ելույթներին մասնակցել են «AbioNet» ծրագրի Գավառի, Շիրակի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանները։

 

 

Ելույթների ավարտից հետո ժյուրին գնահատել է՝ ըստ սահմանված չափորոշիչների։ Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Սվեն Ռիդելը, Գերմանիայում «AYANI» բրենդի հիմնադիր Անի Բաղդասարյանը, Հունաստանի հարավարևելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նիկոս Զահարիսը, Պորտուգալիայի համալսարանից Թելմո Սանտոսը:

 

Ներկայացված ծրագրերից հաղթող են ճանաչվել չորսը, որից երկուսը՝ ԵՊՀ ուսանողների ներկայացրած ծրագրերը. «Mini Lab» (Տիգրան Եսայան) ծրագիրը գրավել է առաջին մրցանակային, իսկ «Պլաստիկ թափոններից մաքրող միջոցների (կենսասուրֆակտանտների) ստացում» (Սոնա Նիկոլյան) ծրագիրը՝ երկրորդ մրցանակային հորիզոնականը:

 

 

Այլ նորություններ
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
«Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: