18.10.2018 | 
Կրթություն
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:

Ներաներին նախ ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Դասընթացը վարեց «Գոյ» կենտրոնի առաջատար մասնագետներից հոգեբան-խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը: Սեմինարին մասնակցում էին Ռոմանագերմանական բանասիրություն, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրություն և երկրաբանության ու այլ ֆակուլտետների ուսանողներ:


Սեմինարի գլխավոր նպատակն էր պարզել, թե ինչպես է հուզական բանականությունն(EQ) ազդում կարիերայի վրա և ինչ դեր ունի այն մասնագիտության ընտրության հարցում:



Կենտրոնի հոգեբանը, որպես օրինակ, մանրամասնեց «Talentsmart» կազմակերպության ուսումնասիրությունների տվյալները: Ըստ բերված տվյալների՝ հաջողակ ղեկավարների 90 տոկոսն ունի բարձր EQ, ինչը բոլոր մասնագիտություններում բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը մոտավորապես 58 տոկոսով:

«Հուզական բանականությունը մարդու կարողությունն է, որը բացահայտում է այլ մարդկանց և սեփական հույզերը, ցանկությունները, պատրաստակամությունը: Հուզական բանականությունը հույզերի կառավարման ունակությունն է»,- պարզաբանեց Սուսաննա Ավետիսյանը:

EQ կազմող չորս հիմնական հմտությունները (ինքնաընկալում, ինքնակառավարում, սոցիալական զգայունություն, հարաբերությունների կառավարում) պրակտիկորեն ներկայացնելու համար «Գոյ» կենտրոնի հոգեբանն անցկացրեց ինտերակտիվ խաղեր:

Սեմինարի մասնակիցներին սկզբում առաջարկվեց հույզերը կառավարել սովորեցնող ինտերակտիվ խաղ: Հետո հոգեբանի օգնությամբ մասնակիցները փորձեցին մարզել իրենց զգայարանները:





«Սոցիալական զգայունությունն այլոց հույզերի ճիշտ ընկալման կարողությունն է։ Լսելն ու դիտելը սոցիալական զգայունության երկու ամենակարևոր մասնիկներն են»,- հաջորդ փորձի վերջում ասաց Ավետիսյանը:





Հոգեբան-խորհրդատուն նշեց, որ հարաբերությունների կառավարումը հույզերի ճիշտ ընկալման սեփական ընդունակությունն օգտագործելու կարողությունն է: Այս հմտությունը զարգացնելու համար նա առաջարկեց խաղ, որի ժամանակ սեմինարի մասնակիցները պետք է ընտրեին, թե առաջարկված երկու անձանցից որ մեկի հետ կընկերանային, իսկ որ մեկին կվստահեին իրենց գումարները: Փորձը ցույց տվեց, որ լսարանի հիմնական մասը ռացիոնալ մտածողության կրողներ են:

Սեմինարի ավարտից հետո Սուսաննա Ավետիսյանը պատասխանեց բոլոր հարցերին և խորհուրդ տվեց ուսանողներին տարբեր միջոցներով զարգացնելու իրենց հուզական բանականությունը, որը շատ կարևոր է կարիերայի զարգացման և ինքնակառավարման համար:


Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
«ԱՎԵԼՈՐԴ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՎ ԿՈՉ ԱՆԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՌԱՆԴ ԴՐՍԵՎՈՐԵԼ»․ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանի հետ:
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման: