23.01.2019 | 
Գիտություն
Ի՞ՆՉ ՁԱՅՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Ի՞ՆՉ ՁԱՅՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Բոլորս էլ գիտենք, որ տիեզերքն անսահման մեծ տարածություն է: Այն հարուստ է շատ մոլորակներով, գալակտիկաներով ու խմբավորումներով, որոնք հաշվելն անհնար է։ Ոմանց տիեզերքն ապշեցնում է, ոմանց հիացնում, իսկ ոմանց էլ՝ վախեցնում, քանի որ միայն բացահայտված գալակտիկաների թիվն անցնում է 500 միլիարդից։ Հետաքրքիր է այն, որ գրեթե բոլոր տիեզերական մարմինները կարող են արձակել իրենց յուրահատուկ, անկրկնելի ձայները, և հետազոտողներին հաջողվել է ձայնագրել դրանցից մի քանիսը։ Նրանց շնորհիվ մենք կարող ենք լսել, թե ինչ ձայներ են արձակում արևը, Սև անցքերը կամ մեր Երկիր մոլորակը։

Իսկ ինչպես են մարդիկ կարողացել ձայնագրել տիեզերական ձայները, քանի որ տիեզերքն անօդ տարածություն է, իսկ մարդկային ականջը ձայներն ընդունում է օդային տատանումների միջոցով։ Պարզվում է՝ տիեզերական մարմիններն արձակում են շատ երկար օդային ալիքներ, որոնց հաճախականությունը կարելի է համեմատել օդային տատանումների հաճախականության հետ։ Գիտնականները ստեղծել են հատուկ սարք, որը, ընդունելով ռադիոալիքները, փոխանցում է դրանք ձայնագրիչին, ու գիտնականներին միայն մնում է բարձրացնել ձայնը, որ տիեզերքի «երաժշտությունը» լսելի դառնա։

Արևը զարմանալի աստղ է, առանց որի մեր կյանքը Երկիր մոլորակի վրա անհնար կլիներ։ Երբ նայում ես այդ մեծ, փայլող երկնային մարմնին, դժվարանում ես հավատալ, որ այն 109 անգամ մեծ է մեր մոլորակից։ Հետաքրքիր է, թե ինչ ձայն կարող է արձակել այս հսկան։



Երբ լսում ես, թե ինչ ձայն է արձակում Մերկուրին (Փայլածու), քեզ թվում է, թե այն տանջվում է ծարավից։ Դա տրամաբանական է, քանի որ Մերկուրին արևին ամենամոտ գտնվող մոլորակն է, նրանց միջև տարածությունը 58 միլիոն կիլոմետր է։



Սիրո աստվածուհու անունը կրող Վեներան (Աստղիկ) արձակում է ոչ այնքան ռոմանտիկ ձայներ, ինչն ամենևին զարմանալի չէ։ Նրա մակերևույթի ջերմաստիճանը դժոխային է. ըստ Ցելսիուսի սանդղակի՝ 462 աստիճան, իսկ ճնշումն այնքան, ինչքան 90 մետր ջրի տակ։



Ինչպես մեր Արեգակնային համակարգի մնացած մոլորակները, այնպես էլ Երկիրը կարող է ձայներ արձակել։ Ապրել այս մոլորակի վրա և չլսել այդ յուրօրինակ երաժշտությունը պարզապես անհնար է։



Չնայած լուսինը մեր մոլորակին շատ մոտ է գտնվում ու մանրակրկիտ ուսումնասիրվում է, միևնույն է այն լի է հանելուկներով։ Հետաքրքիր է՝ ինչպես է այս փոքրիկ արբանյակը, որը 4 անգամ փոքր է Երկիր մոլորակից, արձակում այսքան սարսափելի ձայներ։



Թեև Մարսի լանդշաֆտը հիշեցնում է մեր մոլորակի անապատները, սակայն այստեղ մարդու համար չափազանց անբարենպաստ պայմաններ են․ մթնոլորտը էլեկտրականացված է, իսկ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 143 աստիճան։ Մարսը, որ անվանակոչվել է հին հռոմեական պատերազմի աստծո անվամբ, բավականին հաճելի ձայներ է արձակում։



Ինչ վերաբերում է Յուպիտերին (Լուսնթագ), ապա այն շատ ուժեղ ռադիոակտիվ է։ Տիեզերական սարքերն այն շրջանցում են՝ վնասվածքներից խուսափելու համար։ Որոշ գիտնականներ կարծում են, որ պատճառը մոլորակի կենտրոնում եղած մետաղական ջրածինն է։ Միգուցե դա է պատճառը, որ Յուպիտերն այսքան տարօրինակ է «երգում»։



Ի դեպ, հայտնի է, որ Յուպիտերի վրա գործում են ամենաիսկական ակտիվ կայծակները, որոնք, ենթադրելով մոլորակի չափերից, պետք է որ ահռելի լինեն։ Գիտնականներին հաջողվել է ձայնագրել նրանց արձակած ձայները նույնպես։



Յուպիտերի Իոն արբանյակը, որն Արեգակնային համակարգի ամենաակտիվ մարմինն է, ունի 400-ից ավելի հրաբուխներ, որոնցից ժայթքած լավան բարձրանում է 500 կիլոմետր։ Նրա այսպիսի ձայնը հենց այս արտանետումների պատճառով է։



Դժվար է հավատալ, բայց Սատուրնը (Երևակ) կարողանում է փոխել իր գույները։ Գիտնականները դեռ չգիտեն, թե որն է նրա բազմերանգության պատճառը, բայց ամենահավանական տարբերակն այս մոլորակի վրա տարվա եղանակների փոփոխությունն է։ Իսկ այն ձայնը, որը դուք կլսեք, Սատուրնի մթնոլորտի և աստղային քամու հպման հետևանքն է։



Ուրանի միջուկը գործնականորեն չի արտազատում ջերմություն, ինչի պատճառով մակերևույթի ջերմաստիճանը հաճախ իջնում է մինչև -224 աստիճան։ Միգուցե սա է մոլորակի «քամոտ» ձայնի պատճառը։



Միրանդան Ուրանին ամենամոտ գտնվող արբանյակն է։ Նրա արձակած ձայները շատ տարբեր են։ Մեկ այն անհասկանալի ցածր տոնայնությամբ աղմուկ է, մեկ էլ կարծես թե ինչ-որ մեկի՝ շատ հեռվից լսվող երգ։



Նեպտունը՝ Արեգակնային համակարգի ամենասառը մոլորակը, արձակում է սառույցի և քամու հետաքրքիր երաժշտություն։ Այս մոլորակի մակերևույթի վրա մշտապես մրրկահողմեր են, իսկ քամու արագությունը հասնում է 2100 միլոմետր ժամի։



Պլուտոնը երկար ժամանակ համարվում էր շատ սովորական մոլորակ, բայց 2006 թվականի սեպտեմբերին այն ընդգրկվեց փոքր մոլորակների ցանկում։ Եկեք լսենք նաև նրա արձակած ձայնը։



Սև անցքերը տիեզերական այն երևույթներնն են, որոնք ամենաշատ վեճերն ու անհամաձայնություններն են առաջացնում։ Դրանք ներծծում են ամեն ինչ ու ունեն անհավանական խտություն։ Այն ձայնը, որը դուք հիմա կլսեք, Սև անցքերն արձակել են Երկրից 250 միլիոն լուսնային տարի հեռավորության վրա։



Իսկ ինչ ձայն են արձակում այս բոլորը միասին։ «NASA»-ն հոլովակ է հրապարակել, որտեղ ներկայացրել է իր տիեզերական սարքերի միջոցով ձայնագրված տիեզերական ձայները։ Այն, ինչ հիմա կլսեք, ոչ այլ ինչ է, քան տիեզերքի երաժշտությունը։



Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: