30.03.2016 | 
Մշակույթ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբում ցուցադրվեց «Տիմբուկտու» ֆրանսիական ֆիլմը:

Ֆիլմը աֆրիկյան Տիմբուկտու քաղաքում (Մալի) բնակվող մարդկանց կյանքի մասին է, որը դաժանորեն փոխվում է, երբ իշխանության են գալիս կրոնական արմատականները: Եթե երաժշտությունը, երգերը, պարը, սպորտը և այլ զվարճությունները սովորական են դարձել ժամանակակից մարդկանց համար, ապա նոր ու դաժան օրենքներն այդտեղ արգելում են այդ ամենը:

 

Այդ խելահեղությունից հեռու՝ քաղաքային սահմաններից դուրս, կնոջ և երկու երեխաների հետ բնակվում է Կիդանը: Որոշ ժամանակ նրանց հաջողվում է խաղաղ կյանք վարել, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Կիդանը պատահաբար սպանում է տեղի ձկնորսին: Եվ այդ երկրի ամբողջ չարությունը, որից ցանկանում էին հեռու մնալ, թափվում է նրանց վրա՝ կյանքը դարձնելով իսկական դժոխք:

 

Ֆիլմը, որի ռեժիսորը մավրիտանացի Աբդերրահման Սիսսակոն է, նկարահանվել է 2014 թ.-ին և ցուցադրվել «Կաննի» 67-րդ փառատոնում:

 

Մշակույթի կենտրոնի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված դիտմանը ներկա էին ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, այլև կինոկենտրոնի ներկայացուցիչներ:  Իսկ ֆիլմի ավարտին կազմակերպվեց քննարկում:

 

Տեղեկացնենք, որ հաջորդ չորեքշաբթի Մշակույթի կենտրոնի դահլիճում կցուցադրվի Մարկ Ֆիտուսսիի «Դետեկտիվ Պոլինը»:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։