Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ոչ ավարտական կուրսերի պարապմունքներն ավարտվելու են հունիսի 7-ին, բակալավրիատի ավարտական կուրսերի համար՝ ապրիլի 5-ին:
Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ոչ ավարտական կուրսերի պարապմունքներն ավարտվելու են հունիսի 1-ին, բակալավրիատի ավարտական կուրսերի համար՝ ապրիլի 20-ին:
Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ոչ ավարտական կուրսերի համար քննաշրջանն անցկացվելու է հունիսի 10-ից մինչև 28-ը:
Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ոչ ավարտական կուրսերի քննաշրջանը՝ հունիսի 3-ից մինչև 29-ը:
Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը: