19.09.2019 | 
Հասարակություն
ՀԱՅՏՆԻ Է ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՀԱՅՏՆԻ Է ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին:

Պաշտոնական միջոցառումների առաջին օրը՝ սեպտեմբերի 23-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 3-6-րդ հարկերում տեղի են ունենալու՝

  • ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը,

  •  ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսը,

  •  ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի անհատական հավաքածուի ցուցադրությունը:

  • ԵՊՀ հրատարակած գրքերի և ԵՊՀ գրադարանում պահվող հնատիպ գրքերի ցուցադրությունը ԵՊՀ գրադարանի ճեմասրահում:

Սեպտեմբերի 26-ին՝

  • Առավոտյան ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում օտարերկրյա հյուրերի ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների:

  •  Հյուրերի այցելություն Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան:

  •  Մասնակցություն սեպտեմբերի 23-ին մեկնարկած ցուցադրություններին:

  • ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ժամանակ ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունում, ինչպես նաև պարգևատրման արարողություն:

  • Օտարերկրացի հյուրերի այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

  • Հյուրերի կողմից եղևնու տնկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի  հիշողության պուրակում:

  • Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի ցուցադրություն:

Սեպտեմբերի 27-ին՝

  • ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով:

  • Խորհրդաժողովից հետո՝ ժամը 16:00-ին, համալսարանականների և հյուրերի հանդիսավոր քայլերթ դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

  • Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ և հոբելյանական համերգ:

Սեպտեմբերի 28-ին՝

  • Օտարերկրյա հյուրերի այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր և Երևանի կոնյակի գործարան:

  • Ժամը 20:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում առաջինկուրսեցիների երդման արարողություն և ուսանողական մեծ համերգ-դիսկոտեկ, որին ելույթներով հանդես կգան հայտնի երգիչներ Գոռ Սուջյանը և Արամ MP3-ը, ինչպես նաև DJ Շանթը:

  • Համերգի ավարտին տոնական մեծ հրավառություն:

  • Միջոցառման ընթացքում կլինի նաև հյուրասիրություն, որի կազմակերպիչներն են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործընկեր կազմակերպությունները՝ «Նոյան» հյութերի և պահածոների գործարանն ու «Մեգաֆուդ» ընկերությունը։ «Մեգաֆուդ» ընկերությունը ներկայացնում է Հայաստանում «Վդախնավենիա» ապրանքանիշը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼ, ԱՊԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ՕՊՏԻՄԱԼԱՑՎԻ». ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ ղեկավարության և Արհմիության միջև ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զրուցել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանի հետ:
 ԵՊՀ «ԱՊԱՌԱԺ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Ամեն տարի՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Լեռների միջազգային օրը, որն այս տարի կրում է «Լեռները կարևոր են երիտասարդության համար» կարգախոսը: ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի կողմից այսօր կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված տոնական օրվան: