20.05.2011 | 
Կրթություն
«ՔՎԱՆՏ»-Ը 20 ՏԱՐԵԿԱՆ Է
«ՔՎԱՆՏ»-Ը 20 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տոն էր:

Այս տարի «Քվանտ» վարժարանը նշում է իր հիմնադրման 20-ամյա տարեդարձը: Երիտասարդ կրթական հաստատություն, որը, սակայն, կարճ ժամանակամիջոցում հասցրեց դառնալ ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկը, այլեւ հանրակրթության ոլորտում նորարարական-գիտական կենտրոն, որտեղ մշակվող եւ ներդրվող կրթական նոր տեխնոլոգիաների շնորհիվ ակնառու հաջողություններ են ձեռք բերվել ե՛ւ կրթության ու դաստիարակության, ե՛ւ որակյալ շարունակական կրթության ասպարեզներում:

 

Դրա վառ ապացույցը նաեւ նախկին քվանտական ԵՊՀ ուսանողներն են: Իսկ այսօր արդեն «Քվանտ»-ն առաջին եւ միակ հայկական դպրոցն է ամբողջ աշխարհում, որ դարձել է հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ: 2011 թ-ի սեպտեմբերին վարժարանն իր 21-րդ ուսումնական տարին կսկսի` թեւակոխելով զարգացման նոր` միջազգային փուլ: Այս ամենում, ինչպես միջոցառման ընթացքում իրենք` քվանտականները նշեցին, չափազանց մեծ է Երեւանի պետական համալսարանի դերը:

 

«Քվանտ»-ի հիմնադիրները, իսկ սկզբնական շրջանում նաեւ մանկավարժական անձնակազմի մեծ մասը ԵՊՀ աշխատակիցներ էին, ովքեր հանրակրթական դպրոց բերեցին իրենց համալսարանական ոգին, հարաբերությունների նոր որակ, ուսուցման ժամանակակից մեթոդներ, դպրոցական գործի կազմակերպման նոր ձեւեր: Նրանց մեծ մասն այսօր էլ «Քվանտ»-ի առաջատար ուսուցիչներ են եւ նորարարական մտքի գեներատորներ:

 

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ փոխնախարար Կարինե Հարությունյանը, ովքեր ներկայացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը եւ նախարարության կողմից պարգեւներ ու պատվոգրեր հանձնեցին մանկավարժական, գիտական բնագավառում մեծ ներդրում ունեցած քվանտականներին եւ համալսարանականներին: Վարժարանի երիտասարդ մանկավարժներն էլ, որոնցից շատերն այօր ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներ են, պարգեւատրվեցին ԵՊՀ ՈՒԽ եւ ՈՒԳԸ շնորհակալագրերով ու մեդալներով: Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական կատարումներով տոնական տրամադրություն հաղորդեցին շնորհալի քվանտականները:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։