01.09.2017 | 
Հասարակություն
«ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ». ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ». ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հյուրն էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

օր, ավանդույթի համաձայն, նորաթուխ և բարձր կուրսերի համալսարանականների հետ հանդիպեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որ ողջույնի խոսքում շեշտեց, որ երիտասարդների հետ հանդիպումները կարևոր ու անհրաժեշտ է համարում:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

 

«Շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մասնավորապես առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի»,- ասաց ռեկտորը և ուսանողներին հորդորեց նախարարի հետ հանդիպման ընթացքում առավել ակտիվ լինել:

 

Էդվարդ Նալբանդյանը երկարաշունչ դասախոսության փոխարեն նախընտրեց պատասխանել ուսանողներին հուզող հարցերին:

 

Երիտասարդների հնչեցրած հարցերը հիմնականում վերաբերում էին արցախյան հակամարտությանը, բանակցային գործընթացին, միջազգային ատյաններում իրականացվող դիվանագիտական գործընթացներին և, իհարկե, լավ մասնագետ դառնալու գաղտնիքներին:

 

 

«Լավ դիվանագետ և ընդհանրապես լավ մասնագետ դառնալու համար նախևառաջ պետք է սիրել հայրենիքը, հակառակ դեպքում դատապարտված ես ձախողման: Հենց հայրենիքիդ ու ժողովրդիդ հանդեպ տածած սիրուց ու պատասխանատվությունից է սկսում լավ դիվանագետ դառնալու ճանապարհը»,- ընդգծեց նախարարը:

 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններին ու արցախյան հակամարտությանը՝ Էդվարդ Նալբանդյանը մանրամասնեց գործընթացային  ներկա փուլը, անդրադարձավ միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքներն ու վերջիններիս ազդեցությանը հակամարտությունը բանակցային ճանապարհով հարթելու գործընթացին: 

Այլ նորություններ
ԽՈՍԵ ՍԱՐՈՒԽԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՄԱՆ ԴԻՊԼՈՄԸ
Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի անդամների հանդիպումը հայազգի պրոֆեսոր Խոսե Սարուխանի հետ:
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: