20.04.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ  ՆՊԱՍՏՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ
Այսօր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում դասախոսների համար կազմակերպել էր դասընթաց, որի նպատակն է նպաստել համալսարանի միջազգայնացման քաղաքականությանը: Նշենք, որ դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրվի մեկ կրեդիտ։

Դասընթացը վարում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակից Գրիգոր Բաբայանը:

 

Դասընթացների թեմաներն են՝ միջազգայնացում. ներածություն, բրենդինգ, բենչմարքինգ, դասակարգում, ուսումնական պլանների միջազգայնացում, համատեղ և կրկնակի դիպլոմներ, միջազգայնացում. որակի ապահովում և գնահատում, գիտական հետազոտությունների միջազգայնացում, գիտական հետազոտությունների ֆինանսավորման սխեմաներ։

 

Գրիգոր Բաբայանը հայտնեց, որ դասընթացներին մասնակցում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից երկու դասախոսներ և մեկ ասպիրանտ: Մասնակիցները բաժանվել են տարբեր խմբերի, յուրաքանչյուր խմբում ընդգրկվել են 15 մասնակիցներ, որոնց համար դասընթացն անցկացվում է շաբաթական մեկ անգամ:

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակցի խոսքով՝ դասընթացի տևողությունը երկու ամիս է, որի նպատակն է դասախոսներին ոչ միայն իրազեկել միջազգայնացման մասին, այլև այն հնարավորություն կտա տեղեկանալու, թե որ միջազգային կազմակերպությունն ինչ դրամաշնորհային ծրագիր է առաջարկում, և դիմելու համար ինչպես պատրաստել հայտերը:

 

Բանախոսը նշեց, որ միջազգայնացումը գործընթացների ամբողջություն է, որը միտված է ընդլայնելու բուհերի բարձրագույն կրթության փորձի միջազգային հարթությունը: Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության միջազգայնացումը միջազգային, միջմշակութային կամ գլոբալ հարթության ինտեգրման պրոցես է:

 

Գրիգոր Բաբայանը, անդրադառնալով միջազգայնացման առավելություններին, նշեց, որ այն նպաստելու է միջմշակութային հաղորդակցությանը, փոխճանաչմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը, դասախոսական և ուսանողական շրջանակներում օտար լեզվին տիրապետելու հնարավորությանը, ուսանողների և դասախոսական կազմի շարժունության ապահովմանը, բուհի ճանաչմանը և հեղինակության բարձրացմանը միջազգային մակարդակով:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Տաթևիկ Կարապետյանը, ով մասնակցում է դասընթացին, նշեց. «Այս դասընթացը մեզ հնարավորություն է տալիս տեղեկանալու միջազգային կրթական միջավայրի մասին, թե ինչպես կարող ենք տեղավորվել և Մայր բուհը՝ որպես միջազգային կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություն, ներկայացնել այդ միջավայրում: Այս դասընթացի առավելություններից է, որ այն անցկացվում է ինտերակտիվ ձևաչափով»,- հավելեց նա:

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑԻՆ
2018 թ. հոկտեմբերի 19-21-ը Դիլիջան քաղաքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի կողմից համատեղ կազմակերպվել էր «Փախստականների իրավունք» խորագրով 8-րդ դպրոցը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում: