09.05.2014 | 
Գիտություն
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԶԱԼՑԲՈՒՐԳՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԶԱԼՑԲՈՒՐԳՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
2014 թ.-ի մայիսի 5-7-ը Համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտեն (WUS Austria) Գրաց քաղաքում հայաստանյան գործընկեր հաստատությունների և կազմակերպությունների համար կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց, որը նվիրված էր Զալցբուրգյան սկզբունքներին:

Եվրոպական գործընկերները ներկայացրել են Զալցբուրգյան սկզբունքները և այն մեթոդները, թե ինչպես են իրենց համալսարանները կիրառում դրանք:

Հայաստանյան գործընկեր հաստատությունները ԵՄ ներկայացուցիչների հետ փոքր խմբերով քննարկել են հայկական համալսարաններում ասպիրանտական կրթության ուժեղ և թույլ կողմերը ու հակիրճ ներկայացրել վերջնարդյունքները:

 

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած 114 աշակերտներից մրցանակների արժանացան 35-ը: