14.02.2020 | 
Ուսանողական
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը:

Տեառնընդառաջը (Տրընդեզ) Հայ առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Հայ առաքելական եկեղեցին նշում է այն Սուրբ ծննդից քառասուն օր հետո: Ավանդական դարձած այս տոնակատարությունից անմասն չեն մնում նաև ԵՊՀ ուսանողները:

Միջոցառմանը ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:

Ողջունելով ուսանողների նախաձեռնությամբ Տեառնընդառաջը տոնելը՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության  ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը նշեց, որ  ֆակուլտետի ուսանողները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պահպանում և փոխանցում են հայկական ավանդույթներն ու դրանց խորհուրդը: 


 

 

Տոնակատարության ժամանակ ուսանողները վառեցին ավանդական դարձած կրակը, այնուհետև, ձեռք ձեռքի տված, ցատկեցին կրակի վրայով, հանդես եկան ավանդական երգ ու պարի կատարումներով:

 

Ավանդական երգին ու պարին հաջորդեց հյուրասիրությունը՝ տոնը խորհրդանշող ուտելիքներով (հալվա, գաթա, աղանձ, գինի, փախլավա):



Իսկ տոնի խորհրդի մասին պատմեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Իշխանյանը:

 

 

Այլ նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մտավախություն ունենալով, որ այն կարող է շարունակվել, որոշել է իրականացնել հեռավար ուսուցում։