29.04.2011 | 
Կրթություն
ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Հանրապետական օլիմպիադան ամփոփվեց մրցանակների եւ դիպլոմների հանձմամբ:

ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի եւ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող մաթեմատիկայի ամենամյա օլիմպիադային այս անգամ մասնակցել են նաեւ ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանից եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղից:

 

Օլիմպիադային մասնակցած 48 ուսանողներից այսօր դիպլոմներ եւ գովասանագրեր ստացան 18-ը, որոնցից 16-ը ԵՊՀ-ից էին: Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի 3 ուսանողներ` Վահագն Ասլանյան (2-րդ կուրս), Մհեր Սաֆարյան (2-րդ կուրս), Տիգրան Հակոբյան (3-րդ կուրս), կմասնակցեն մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային: «Նախորդ տարի մեր հինգ մասնակիցներն էլ վերադարձան մրցանակներով` 1 առաջին կարգ, 3 երկրորդ կարգ եւ 1 երրորդ կարգ. նույնը մաղթում եմ նաեւ այս տարվա մասնակիցներին»,- նշեց ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը:

 

Հաղթողներից 3-ը ստացան առաջին կարգի դիպլոմներ եւ որպես նվեր` մասնագիտական գրքեր, 3-ը` երկրորդ կարգի, 5-ը` երրորդ կարգի, իսկ մասնակիցներից 7-ը ստացան գովասանագրեր: «Օլիմպիադայի նպատակն է բացահայտել եւ խրախուսել ուսանողներին, իսկ միջազգային օլիմպիադաներին մասնակցելը նրանց փորձ եւ նոր ծանոթությունների հնարավորություն է տալիս»,- ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հայկ Ալեքսանյանը` միջազգային օլիմպիադայի մասնակիցներին մաղթելով մեդալներով վերադարձ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։