27.11.2017 | 
Հասարակություն
ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ  ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնումը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Դավիթ Ափոյանը: Նա ողջունեց ներկաներին և իր ելույթով կարևորեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների նվիրումը հայրենիքին:


Մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին հավաստագրերը հանձնեց քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նորանշանակ ղեկավար Գևորգ Մանուկյանը:

 


«Ինչպես նախորդ, այնպես էլ այս կիսամյակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2016 թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած ուսանողներին հատկացրեց ուսման վարձի 20% փոխհատուցում: Հավաստագրերը ուսանողներին փոխանցում են բուհերի ուսանողական խորհուրդները»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից փոխհատուցման են արժանացել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։


Նշենք նաև, որ ԵՊՀ-ն դեռևս 2016 թվականին նախաձեռնել էր «Աջակցություն զոհված զինծառայողների անչափահաս երեխաներին» սոցիալական ծրագիրը:


2016 թ.-ի մայիսի 30-ին կայացած ռեկտորատի նիստում քննարկվել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված սպաների և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին դրամական օգնություն տրամադրելու մասին առաջարկը:

Արդյունքում` որոշվել էր զոհված սպաների, պարտադիր և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներից մեկին յուրաքանչյուր ամիս տրամադել 40.000 դրամ, իսկ նույն ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ երեխային՝ 20.000 ՀՀ դրամ՝ մինչև չափահաս դառնալը: Ընդհանուր առմամբ 2016 թ.-ի հունիսի 1-ից 24 զոհված զինծառայողների ընտանիքների 57 անչափահաս երեխաներ Մայր բուհի կողմից ստանում են ֆինանսական աջակցություն:

Այլ նորություններ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԵՊՀ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ հայրենիքի պաշտպանության գործում կատարում են նույն դերը, ինչ սահմանին կանգնած զինվորը: Այնտեղ ապրող մարդն իր գոյությամբ ու կենսակերպով սահմանը դարձնում է կենսունակ ու շնչող:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ  ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր Մայր բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: