18.04.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԵՎ ՏՎԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ-Ն ԵՎ ՏՎԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ  ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռուսական կենտրոնում այսօր հյուրընկալվեցին Տվերի համալսարանի դասախոսներն ու ուսանողները:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ  միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Տվերի համալսարանի ուսանողներ, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանչական ամբիոնի, ինչպես նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսներ:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության նոր ծրագրեր:

 

Ալեքսանդր Մարգարովը ողջունելով ներկաներին՝ համառոտ ներկայացրեց  ԵՊՀ պատմությունը, ֆակուլտետների կառուցվածքը, գործունեությունը, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, իրականացված կրթական բարեփոխումներն ու համալսարանական կյանքը:

 

Տվերի համալսարանի պատվիրակությունը ծանոթացավ նաև ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ծրագրերին և համագործակցության նոր առաջարկներին:

 

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Աննա Ալեքսանյանը,  ներկայացնելով կենտրոնի երկարամյա աշխատանքը, անդրադարձավ համալսարանների միջև համագործակցության նոր ծրագրերին:



«Ըստ համագործակցության ծրագրի՝ գիտական  դասախոսություններ և հետազոտություններ անցկացնելու նպատակով նախատեսվում  են դասախոսների և գիտնականների փոխանակում , համատեղ գիտաժողովների կազմակերպում, մենագրությունների, ձեռնարկների, ուսումնական նյութերի և այլ հրապարակումների մշակում, ռուսերեն թարգմանություններ,  երկկողմ  դիպլոմային կրթական ծրագրի ստեղծում, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում (ռուսերենով)»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

 

Հյուրերը շրջեցին նաև ԵՊՀ պատմության թանգարանում, որտեղ օտարերկրյա ուսանողները ծանոթացան 100-ամյա ԵՊՀ-ի երկարատև գործունեությանը, բացառիկ նմուշներին, արխիվային նյութերին, լուսանկարներին և ԵՊՀ երախտավորների թողած ժառանգությանը:

 

Նրանց այցն ավարտվեց՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում շրջայց կատարելով:


Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն՝ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ԲՈՒՀ, ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ». ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՅԵԴ ՔԱԶԵՄ ՍԱՋԱԴԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որը շուտով ավարտում է իր աշխատանքային լիազորությունները Հայաստանի Հանրապետությունում:
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային երեք հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է հարցման կարգով: