29.10.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ-ԻՑ ԱՆԽԱՓԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿՎՈԻՄ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ
ԵՊՀ-ԻՑ ԱՆԽԱՓԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿՎՈԻՄ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ
Երևանի պետական համալսարանը Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ հավաքագրում է անխափան սնուցման սարքեր (UPS), վերաձևափոխում դրանք և ուղարկում ռազմաճակատ։

Կատարված աշխատանքի և հետագա քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Պարույր Վարդերեսյանի հետ։



- Ինչպիսի՞ տեխնոլոգիական աջակցություն է առաջարկում Երևանի պետական համալսարանը ռազմաճակատին։

- Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համալսարանը փորձում է հնարավորինս օգտակար լինել մեր հայրենիքին։ ԵՊՀ պրոռեկտորների, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության, համալսարանական ստորաբաժանումների և անհատների աջակցության շնորհիվ հավաքագրվում են համալսարանում առկա չշահագործվող անխափան սնուցման սարքերը (ԱՍՍ), վերաձևափոխում և ուղարկվում ռազմաճակատ։ Սկզբնական փուլում հավաքագրում էինք սարքերն ու ուղարկում ԱՍՍ ընդհանուր հավաքագրման կետ, իսկ հետագայում հավաքագրումից բացի՝ սկսեցինք սեփական ուժերով կատարել վերաձևափոխվում՝ 12 վոլտ հզորությամբ սարքերը դարձնելով 220 վոլտ հզորության սարքեր։

- Մինչև այսօր քանի՞ սարք եք ուղարկել։

- Սկզբում 60 չվերաձևափոխված սարք ուղարկել ենք ընդհանուր հավաքագրման կետ, իսկ հետագայում սեփական ուժերով վերաձևափոխել ու ռազմաճակատ ենք ուղարկել ևս 100-ը։ Նշեմ նաև, որ մեր կողմից ձևափոխված ԱՍՍ-ները հատ առ հատ ստուգվում են։



- Ո՞ւմն էր այսօրինակ աշխատանք կատարելու գաղափարի առաջարկությունը։

- Գաղափարն ընդհանուր է եղել։ Հավաքագրման և ձևափոխման աշխատանքներն իրականացվում են մեր վարչության ուժերով, սակայն մեզ աջակցում են համալսարանական տարբեր ստորաբաժանումներ և անհատներ։ Շատ մարդիկ են օգնելու պատրաստակամություն հայտնել։ Նրանցից մեկը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանն է, որն աշխատանքների հենց առաջին օրվանից իր անմիջական մասնակցությունն է ունեցել։



- Անխափան սնուցման սարքերի հավաքագրման և ձևափոխման աշխատանքներն այսօր էլ շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ։

- Այո՛, այժմ էլ աշխատանքները շարունակվում են։ Հավաքագրում ենք սարքեր և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք վերաձևափոխել դրանք ու կրկին ուղարկել ռազմաճակատ։


Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ
Հեռակա ուսուցմամբ անվճար հիմունքով Երևանի պետական համալսարանին հատկացվել է ընդամենը 13 տեղ, որից 3-ը՝ Արցախի Հանրապետության համար:
«ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»․ ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԺ-ԻՑ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։