24.05.2018 | 
Կրթություն
ՄԵՐՕՐՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԷՐ
ՄԵՐՕՐՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Մերօրյա հակամարտությունները» խորագրով դասընթացաշարի շրջանակում տեղի ունեցավ «Ուկրաինական ճգնաժամը» խորագրով դասախոսություն:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից նախաձեռնած «Մերօրյա հակամարտություններ» խորագրով դասընթացաշարի  նպատակն է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել հակամարտություններին:

 

Դասախոսությունների ընթացքում համապատասխան մասնագետներն ուսանողներին ներկայացնում են կոնֆլիկտը, դրա առաջացման պատճառներն ու լուծման հնարավոր եղանակները:

 

Այսօր տեղի ունեցած դասախոսության ընթացքում Հարություն Ոսկանյանն ուսանողներին ներկայացրեց ուկրաինական կոնֆլիկտի առաջացման պատճառները՝ նշելով, որ դրանք ներքին խմորումներ էին, որոնք կապված էին երկրի զարգացման հեռանկարի հետ:

 

Հարություն Ոսկանյանն ուսանողներին ներկայացրեց նաև, թե ինչպե՞ս և ինչո՞ւ, պատմական ու քաղաքական ի՞նչ իրադարձություններն են պատճառ հանդիսացել այդ խմորումների առաջացման համար:

 

Քննարկումներից հետո բանախոսը խոստացավ, որ հնարավորության դեպքում արդեն  ավելի հանգամանալից կանդրադառնա բուն կոնֆլիկտին:

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Պալեանների անվան դահլիճում հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին: