14.12.2017 | 
Հասարակություն
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Այսօր Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ «Ունիվերսիադա» մրցույթի փակման արարողությունը:

 

Ունիվերսիադայի նպատակը ՀՀ և Արցախի Հանրապետության բուհերի ուսանողներին մեկ ծրագրի շրջանակում համախմբելն է՝ հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվելու և ներկայացնելու իրենց ստեղծագործական ու մարզական կարողությունները:

 

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 4-րդ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2017» մրցույթի բացումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին:

 

Մրցույթներն անցկացվել են հետևյալ ուղղություններով՝ մարզական (ֆուտբոլ, բասկետբոլ, հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ), մշակութային (երգ, պար, ՈՒՀԱ, սոցիալական տեսահոլովակ, թատրոն) ու ինտելեկտուալ  (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ):

 

«Այս տարի առաջին անգամ ունեցանք թատերական ներկայացում («Ճերմակ կարդաս»), որով  զբաղեցրինք 3-րդ հորիզոնականը: ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) մրցույթ վերջին անգամ ունեցել էինք մի քանի տարի առաջ և այս տարի ասես վերակենդանացրինք ակումբը՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Մեր թիմը կոչվում էր «Prestige»: Կարծում եմ՝ լավ արդյունք է, քանի որ կային շատ փորձառու մասնակիցներ: Ներկայացել ենք նաև երաժշտական համարով՝ ռազմական օրորոցային երգով, որը կատարել ենք գործիքային նոր մոտեցումներով»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Գարեգինյանը:

 

Երգի ու պարի մրցույթին ներկայացել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները: Կենտրոնի աղջիկների պարային համույթը պարի մրցույթում (գեղ. ղեկավար՝ Անի Հարոյան) զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, երգի մրցույթում էլ մեներգիչներ Մարի և Աննա Գաբրիելյանները՝ 3-րդ հորիզոնականը:

 

ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանն էլ ասաց, որ Մայր բուհի մարզական թիմերի կազմակերպչական աշխատանքները համակարգել են ԵՊՀ ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնը և ՈՒԽ սպորտի հանձնաժողովը:

 

«Բոլոր անվանակարգերն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ ԵՊՀ-ն «Ունիվերսիադա-2017» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը»,- հավելեց Դավիթ Ափոյանը:

Այլ նորություններ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ. ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք տեսականից բացի նաև պրակտիկ գիտելիքներ են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Կանայք քրիստոնեության մեջ. ներառումից մինչև փոխակերպում» խորագրով հանդիպում: