25.01.2011 | 
Հասարակություն
ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ համագործակցության նոր համաձայնագիր ստորագրվեց:

Առաջիկա հինգ տարիների համար համագործակցության նոր պայմանագիր ստորագրվեց Երեւանի պետական համալսարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ: ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցության հուշագրեր ստորագրեց նաեւ Հայաստանում ֆրանսիական եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների հետ:

 

Ըստ վերոնշյալ պայմանագրերի` թվարկված երեք բուհերի ուսանողները հնարավորություն կստանան իրենց ուսումնական պրակտիկան անցնելու Պաշտպանության նախարարությունում եւ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին: Այսինքն` բուհերի շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի մինչ բանակ զորակոչվելը ունենալ որոշակի ռազմական գիտելիքներ եւ ինչ-որ չափով լինել ռազմական մասնագետ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ Պաշտպանության նախարարության եւ բուհերի միջեւ սկսվել է սերտ համագործակցության գործընթացը, եւ պրակտիկա անցնող լավագույն ուսանողները հնարավորություն կստանան իրենց աշխատանքը շարունակելու նախարարությունում եւ կհամալրեն Պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմը: Բուհերի ռեկտորներն էլ, ընդգծելով համագործակցության կարեւորությունը, նշեցին, որ այս նախաձեռնությունը կնպաստի, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով, ինչը կօգնի նախարարության աշխատանքներին:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: