30.07.2018 | 
Կրթություն
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
«Կան մի շարք մասնագիտություններ, որ սպասարկում են ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ոլորտներ»:

«Իրանական պատմաբանասիրություն»

«Հայաստանի Հանրապետությունն Իրանի և իրանալեզու այլ պետական միավորների (Աֆղանստան, Տաջիկստան, չճանաչված Հրվ. Օսիա) և պետականազուրկ ժողովուրդների (եզդիներ, քրդեր, թալիշներ, թաթեր, զազաներ և այլն) հետ ունի բազմակողմ հարաբերություններ, և այս մագիստրոսական ծրագրի նշանակությունը շատ կարևոր է, քանի որ այն իր մեջ ներառում է ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ իրանագիտական ոլորտներ»:



«Կիրառական արաբագիտություն»

«Կարևոր է «Կիրառական արաբագիտություն» մագիստրոսական ծրագիրը՝ հաշվի առնելով ՀՀ և Արաբական երկրների միջև կապերի և հարաբերությունների առկայությունը թե՛ պատմական և թե՛ ժամանակակից կտրվածքով, ինչպես նաև ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ոլորտներ սպասարկելու իմաստով»։

«Թյուրքական պատմաբանասիրություն»


«ՀՀ հարևան երկու խնդրահարույց թյուրքալեզու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ուսումնասիրության տեսանկյունից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների միջև հարաբերություններ ձևավորելու առումով «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագիրը կարևոր դերակատարում ունի»:

«Տարածաշրջանային քաղաքականություն»

«Հայաստանի համար լուրջ հետաքրքրություն են ներկայացնում մերձավորարևելյան և կովկասյան տարածաշրջաններում ընթացող քաղաքական գործընթացները: Դրանք հասկանալու և վերլուծելու համար խորհուրդ կտամ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը»:

«Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում»


«Մեր երկրի առջև ծառացել են մի շարք բնապահպանական մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար հմուտ մասնագետներ են անհրաժեշտ: Բացի դրանից՝ բարձրացել է բնապահպանական ոլորտի շուրջ հասարակական հետաքրքրության մակարդակը»:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում Եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում փետրվարի 3-ից 7-ը ԵՊՀ պատվիրակությունը այցելել է Գերմանիայի Շպայերի Հանրային կառավարման հետազոտությունների գերմանական ինստիտուտ:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ. «ԱՐՄԱԿԱԴԸ» ՀԱՐԹԱԿ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները կարող են օգտվել «Արմակադից» և ստանալ տեղեկատվություն կրթաթոշակների, միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների և այլ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասին: