13.05.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԵՌԱՏՈՆԸ
ԵՊՀ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԵՌԱՏՈՆԸ
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը մայիսի 8-ին մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներով հանդես է եկել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում միջոցառման մասնակից վարդանաքցիներն անդրադարձել են եռատոնի երեք հաղթական իրադարձություններին՝ նշելով, որ մայիսի 9-ը լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է։ Միջոցառման ընթացքում հնչել են հաղթանակը գովերգող, հերոսներին ու նրանց սխրանքները հավերժացնող բանաստեղծություններ, երգեր։

 

Վարդանանք ակումբի անդամներն անդրադարձ են կատարել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ի դեպ, միջոցառման հրավիրյալների թվում էին Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները, Աղասի Ասատրյանի ու Հենրիկ Ղահրամանյանի մայրերը։ Հանդիսատեսի շարքերում էին նաև Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույր, «Վարդանանք»-ի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Բախշյանի քույր Աննա Բախշյանը, որն իր եզրափակիչ խոսքում պատմեց Արցախյան պատերազմից, խոսեց իր եղբորից՝ Վարդան Բախշյանից, սերունդներին հղեց իր հայրենասիրական կոչը, իսկ Քառօրյայի հերոսների ծնողներին մաղթեց համբերություն։

 

Իրենց ելույթներով հանդես եկան նաև Ավ. Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանն ու «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, որոնք փառք տվեցին բոլոր հերոս նահատակներին ու շնորհավորեցին հաղթանակի օրվա կապակցությամբ։

 

 

Միջոցառման մասնակիցները և հյուրերը թանգարանից հետո այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ նրանց սպասում էին ապագա սպաները։ Վարդանանքցիների ելույթի ժամանակ նրանց միացել է նաև «Վան» ազգագրական երգի-պարի համույթը։

 

Միջոցառման ավարտին հայկական  «Յարխուշտայի» հնչյունների ներքո «Վան» համույթին միացան նաև կուրսանտներն ու հյուրերը։

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի մասին պատմում է նրա ուսանողը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Հենզել Մանուչարյանը: