04.05.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՎԱՐԿԱՆԻՇ» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՎԱՐԿԱՆԻՇ» ԱՄՍԱԳՐԻ  ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Վարկանիշ» ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԵՊՀ կրթական ծրագրերի բարելավման ու դրանք աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն միտված քայլերի մասին, անդրադարձել միջազգային համագործակցությանը և դրա շնորհիվ ընձեռված հնարավորություններին։

Հ․ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ԵՊՀ-ում գիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև լավագույն ավանդույթների պահպանման ու առաջիկայում նոր հաջողությունների գրանցման տեսլականը:

 

 

 

 

Այլ նորություններ
ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը Գերմանական տնտեսական միավորման անդամ Իսմայիլ Շեկին հանձնեց շնորհակալագիր՝ երախտագիտություն հայտնելով ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնին նվիրաբերած դասագրքերի համար: Կազմակերպված հանդիպման ընթացքում բիզնես ոլորտի ներկայացուցիչները կիսվեցին իրենց հաջողության պատմություններով՝ ներկայացնելով կրթության և հատկապես գերմաներենի իմացության դերը բիզնեսում հաջողություն գրանցելու հարցում:
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հասարակայնության հետ կապեր» ծրագրի մանրամասների, ընձեռած հնարավորությունների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ դիմորդներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կայացավ տեղեկատվական հանդիպում: Ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագիրը կրճատվել է՝ դառնալով մեկամյա, ինչի շնորհիվ դիմորդները հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում ստանալու հասարակայնության հետ կապերի մասնագետի որակավորում, հիմնարար գիտելիքներ, մագիստրոսի աստիճան։