12.12.2019 | 
Կրթություն
ՀԱՆԴԻՊՈԻՄ ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈԻՄ ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ՌՀԴԱ-ի և Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ։

Հանդիպման սկզբում պարոն Սիսլյանը ողջունեց ուսանողներին և նշեց. «Միշտ չեմ մերժել ուսանողների, ուսանողական միությունների, երիտասարդների հանդիպման առաջարկները, քանի որ իմ պարտքն եմ համարում խոսել այս մասին»:

Վազգեն Սիսլյանը նշեց, որ կցանկանար հարցերի միջոցով անդրադառնալ «Վան» գործողությանը: Ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին պարոն Սիսլյանին և ստացան սպառիչ պատասխաններ: Հարցերի ընթացքում ուսանողներն անդրադարձան գործողությանը, ընթացքին և այլն:



«Վան» գործողությունը տեղի է ունեցել 1981 թ. սեպտեմբերի 24-ին, երբ չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը:

Գործողությունն իրականացրել են Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Գևորգ Գյուզելյանը և Արամ Բասմաջյանը: Ընդհանուր գործողությունը տևել է 16 ժամ:

Հանդիպման ընթացքում խոսվեց ԱՍԱԼԱ-ի ստեղծման նպատակի, ազատագրության հարցում ունեցած դերի և այլնի մասին:



Հանդիպմանը ներկա էին նաև ընկերները, Արցախի հերոսներ, դասախոսներ, տարբեր ֆակուլտետների և բաժինների ուսանողներ:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը: