22.10.2018 | 
Ուսանողական
«ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ». ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԶԻԿԱՅԻ ՀՍԿԱՆԵՐԻՆ
«ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ». ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԶԻԿԱՅԻ ՀՍԿԱՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ հայ անվանի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանի և Արտեմ Ալիխանյանի 110-ամյակին նվիրված ուսանողական միջոցառում:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և «SPIE YSU student chapter»-ի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման նպատակն էր համալսարանականներին ներկայացնել տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (1943-1973 թթ.) Արտեմ Ալիխանյանի կյանքն ու գիտական գործունեությունը:

 

Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Աննա Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ միջոցառմանը, բացի ուսանողներից, հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի և Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի ներկայացուցիչները գիտնականների կներկայացնեն այլ լույսի ներքո՝ պատասխանելով ուսանողների հարցերին:

 

 

Միջոցառման մասնակիցների միջև անվանի գիտնականներին նվիրված ֆիլմի դիտումից հետո քննարկում սկսվեց: Մասնավորապես Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գագիկ Բրուտյանն ու աշխատակից Մարտիկ Հովհաննիսյանն անդրադարձան մեծ գիտականի կյանքին ու գործունեությանը, իսկ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալիտա Դանագուլյանն էլ պատասխանեց Արտեմ Ալիխանյանին վերաբերող հարցերին:

 

Այնուհետև ուսանողների համար կազմակերպվել էր գիտահանրամատչելի խաղեր, որոնց հաղթողները խրախուսական նվերների արժանացան:

Այլ նորություններ
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա.ՊՈՒՇԿԻՆԻ 220-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի 220-ամյակին։
«ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԸ, ԻՆՉԸ ԵՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՈՒԺԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի օրը՝ մայիսի 16-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Կամո Եղոյանն ուժային վարժությամբ նոր ռեկորդ է սահմանել՝ այն նվիրելով Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին: