04.10.2018 | 
Կրթություն
«ՎԻՐՏՈՒԱԼ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԵՊՀ-ՈՒՄ
«ՎԻՐՏՈՒԱԼ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը «STAR-NET» ցանցի հետ համագործակցությամբ ձեռք է բերել «վիրտուալ լաբորատորիա»:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Սուրեն Բզնունին:

Նշենք, որ ԵՊՀ-ն երկու տարի է, ինչ անդամակցում է «STAR-NET» միջուկային էներգիայի ոլորտում կրթության և որակավորման բարձրացման տարածաշրջանային ցանցին: 

 

Նրա խոսքով, համակարգչային նոր ծրագիրը թույլ է տալիս դասընթացի ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները զարգացնել գործնական հմտություններով:

 

«Այն հնարավորություն է տալիս ուսանողներին հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում միջուկային ռեակտորի կառավարումը: Այս ծրագիրն ուսանողների շրջանում կձևավորի հմտություններ՝ ինչպես իրականացնել միջուկային ռեակտորի կառավարումը, թողարկումը, միջուկային ռեակտորի թողարկման հզորության բարձրացումը և իջեցումը»,- հավելեց նա:

 

Սուրեն Բզնունին նշեց, որ համակարգչային լաբորատորիայի օգնությամբ վիրտուալ իրականության մեջ մոդելավորվելու են միջուկային ռեակտորի թունավորման գործընթացները, ինչպես նաև միջուկային ռեակտորի հնարավոր վթարային իրավիճակներում ռեակտորի օպերատորի կողմից վթարի կառավարման և դրա հետևանքների մեղմացման գործողությունները:

 

Դասախոսը հավելեց, որ «վիրտուալ լաբորատորիայի» շնորհիվ ուսանողները պատկերացում են կազմելու, թե ինչպես են տեղի ունենում միջուկային ռեակտորի կառավարման որոշ գործողություններ. «Այս ծրագիրը սերտած ուսանողները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ իրենց աշխատանքը Հայկական ատոմային էլեկտրակայանում բարեհաջող սկսելու համար»:

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: