13.03.2018 | 
Ուսանողական
«ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՐ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է». ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆ
«ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՐ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է». ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆ
Մարտի 10-12-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կազմակերպել էր այցելություն Արցախի Հանրապետություն՝ նվիրված Մարտակերտի շրջանի ազատագրման 25-ամյակին:

Այցելությանը մասնակցել են բուհի ուսանողական բոլոր կառույցների՝ Ուսանողական խորհրդի, Ուսանողական գիտական ընկերության, Ավագների խորհրդի, Բնապահպանական ակումբի ակտիվ ներկայացուցիչները:

 

«Արցախյան այցերը համալսարանականներիս համար արդեն գեղեցիկ ավանդույթ են դարձել, որոնց շրջանակում իրականացված տարաբնույթ ծրագրերի նպատակն ազատագրված հայրենիքի, սահմանին կանգնած զինվորի և երիտասարդության  ամուր կապի ստեղծումն ու պահպանումն է»,- նշեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:  

 

Ծրագրի շրջանակում ուսանողները ճանաչողական այցով եղել են Դադիվանքում, Գանձասարում, Ամարասում ու Տիգրանակերտում, այնուհետև այցելել Արցախի հյուսիսում գտնվող և ռազմավարական նշանակության դիրքեր պահպանող «Եղնիկներ» զորամաս, որը նույնպես նշում էր իր հիմնադրման 25-ամյակը:

 

Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը երիտասարդների թիկունքը պաշտպանող զինվորների համար պատրաստել էին հոբելյանական  միջոցառում՝ համեմված ազգային երգ ու պարով:

 

Վերադարձի ճանապարհին Բերձորում համալսարանականները հիմնեցին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված պուրակ:

 

 

«Ծառատունկի միջոցով մենք փորձում ենք ավելի ամրացնել մեր կապերը  հայրենիքի մի հատվածի՝ Արցախի հետ: Արմատներ թողնելով այստեղ՝ վստահ ենք, որ վաղը դրա պտուղները վայելելու ենք միասին»,- ասաց ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողները «Թունաբանական քիմիա» առարկայի շրջանակում այցելեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ փորձաքննությունների իրականացման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները: