27.03.2015 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՆՇՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՆՇՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այս տարի նույնպես համալսարանականներն այցելեցին ՀՀ գրականության և արվեստի թանգարան, որից հետո Կոմիտասի անվան պանթեոնում կենտրոնի սաները հարգանքի տուրք մատուցեցին հայ բեմարվեստի հանճարներին:

 

«Կարծում եմ՝ նմանաբնույթ միջոցառումները լուրջ առաքելություն ունեն, քանի որ այսօրվա երիտասարդների մեծ մասը չի ճանաչում իր ազգի մեծերին»,- նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և հավելեց, որ իրականում երիտասարդները հետաքրքրվում են արվեստով ու գրականությամբ, իսկ իրենց անտեղյակության համար իրենք այդքան էլ մեղավոր չեն. այսօր արվեստի, գրականության և ընդհանրապես մշակույթի մասին քիչ են խոսում:

 

«Երիտասարդներին ուղղորդել է պետք, ցանկացած նյութ պետք է այնպես մատուցել, որպեսզի նրանց շրջանում էլ հայ ժողովրդի մշակութային հսկայական ժառանգությանը ծանոթանալու հետաքրքրություն առաջանա: Ի վերջո, մշակույթն ու արվեստն այն ոլորտներն են, որոնք լուրջ դեր են խաղում մարդու դաստիարակության և ընդհանրապես կայացման գործում»,- ամփոփեց Կարինե Դավթյանը: 

 

Ի դեպ, ՀՀ  գրականության և արվեստի թանգարանը միակն է Հայաստանում, որն ունի թատրոնին և կինոյին նվիրված բաժիններ: Այստեղ տարանջատված են տարբեր սրահներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է արվեստի մի բնագավառ՝ գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն: Ուսանողները հետաքրքրությամբ ուսումնասիրում էին բոլոր նմուշները, իսկ Կարինե Դավթյանը ներկայացնում էր դրանց հետ կապված հետաքրքիր մանրամասներ:

 

Այնուհետև արվեստասերների խումբը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ դրեց «անմահների» տապանաքարերին, ինչպես նաև ընթերցեցին հայ գրականության մեծերի ստեղծագործություններից որոշ հատվածներ: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ
Մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել կենտրոնի «Տարվա ամփոփիչ համերգ ու բիենալեի մրցանակաբաշխություն» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին հայաստանյան տարբերի բուհերի ուսանողներ:
«ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳՐՈՂԻ 200-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Դոստոևսկու աշխարհում» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնի դասախոս Վերա Ադամյանը ֆակուլտետի դեկան Պավել Բալայանի աջակցությամբ: