06.12.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ
Դեկտեմբերի 5-ին ԵՊՀ-ի մի խումբ ուսանողներ այցելեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կենտրոնական գրասենյակ:

Այցելությունը կազմակերպվել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարությանամբիոնի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցության շրջանակում:

 

Համալսարանականները հանդիպեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ, ով հանդես եկավ ինտերակտիվ դասախոսությամբ: Նա ներկայացրեց իր աշխատանքային փորձառությունից դրվագներ, խոսեց կառավարչական գործունեության առանձնահատկությունների մասին, ուսանողներին խորհուրդ տվեց լավ մասնագետ դառնալու համար սկսել սկզբից և աստիճանաբար առաջ շարժվել, իրենց նպատակին հասնելու ճանապարհին հիշեն, որ ոչինչ միանգամից չի լինում:

 

«Եթե մարդը ուզում է սովորել և հարուստ փորձ ձեռք բերել, լինել լավ, ուժեղ մենեջեր և ղեկավար, նա պետք է սկսի ամենաներքևից: Եթե միանգամից նշանակվեք կամ նստեք ղեկավարի աթոռին, հաստատ կձախողվեք, չեք հասկանա, թե ինչ է կատարվում ներքևում: Բայց եթե սկսեք ներքևից և տարիների ընթացքում բարձրանաք, դուք ոչ մի բան բաց չէք թողնի, ավելի արդարացի կմոտենաք բոլոր հարցերին և կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել աշխատանքային միջավայրում: Աշխատանքային փորձը շատ կարևոր է»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը և հավելեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դռները միշտ բաց են ուսանողների համար:

 

 

Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեությունը, խոսեց ընկերության անվանանշանի, կազմակերպության աշխատակիցների և ձևավորված թիմի մասին:

 

Ուսանողները հարցեր ուղղեցին բանախոսին: Դրանք առնչվում էին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից իրականացվող ծրագրերին, ընկերությունում աշխատանքի անցնելու պայմաններին, այն հատկանիշներին, որոնց ուշադրություն են դարձնում նոր աշխատակիցներ ընդունելու ժամանակ:

 

Հանդիպման ավարտին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց դասախոսության համար և հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն պարբերական:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: