06.03.2018 | 
Հասարակություն
ԱՊԱԳԱ ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐՆ ԱՄԷ-ՈՒՄ ԵՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ԴՈՒԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ԱՊԱԳԱ ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐՆ ԱՄԷ-ՈՒՄ ԵՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ԴՈՒԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Մարտի 2-9-ը ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ներկայացուցիչներն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում են դասախոսությունների, սեմինարների ու ծանոթանում արաբական մշակույթին:

2017 թ.-ի դեկտեմբերի 18-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնը «Արաբերենի միջազգային օրվա» կապակցությամբ  կազմակերպել էր արաբերենին նվիրված էսսեների մրցույթ, որին մասնակից 11 ուսանող ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանատան կողմից արժանացել են հատուկ մրցանակի՝ ճանաչողական այցելություն ԱՄԷ:

 

Ապագա արաբագետներին ուղեկցում է Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը, ամբիոնի հրավիրյալ դասախոս, դոկտոր Մուհամմադ Հաֆեզ ալ-Ջունդին, իսկ համալսարանականների ուղևորությունը հագեցած, հետաքրքիր և բովանդակալից է դարձրել դեսպանատան աշխատակից Աստղիկ Բաղդասարյանը։

 

ԵՊՀ-ն ներկայացնող արաբագետներն այցելել են Դուբայի համալսարան, որտեղ ակտիվ մասնակցել են մի շարք դասախոսությունների: Դուբայի համալսարանի նախագահ Իսա Մուհամմադ ալ-Բասթաքիի հետ հանդիպման ընթացքում ապագա արաբագետները փայլել են իրենց լեզվական հմտություններով։

 

 

Ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն էլ ներկայացրել է Մայր բուհի ուսումնական մի շարք ծրագրեր և ընդգծել, որ ակնկալում են կայուն ու արդյունավետ համագործակցություն ԵՊՀ-ի և Դուբայի համալսարանի միջև: Ուսանողները հանդիպել են նաև Դուբայի համալսարանի ուսանողական խորհրդի և ԱՄԷ ուսանողական ակումբի նախագահի ու անդամների հետ։

 

Այցի մշակութային ծրագրերի շրջանակում համալսարանականներն այցելել են նաև Դուբայի Իթթիհադ թանգարան, բարձրացել աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Բուրջ Խալիֆան:

 

 

Ճանաչողական այցը կտևի մինչև մարտի 9-ը, որի ընթացքում համալսարանականներն այցելություններ կկատարեն ոչ միայն Դուբայի, այլև Շարժայի համալսարաններ, կմասնակցեն տարաբնույթ սեմինարների ու արաբերենի դասընթացների:

 

Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄԷ-ի կրթության և մշակույթի ոլորտի տարբեր պաշտոնյաների հետ: 

Այլ նորություններ
Ո՞ՐՆ Է ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ ՏՈՀՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ  Է ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿԱԶ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանի ներկայացրած «Մատենադարանի Լազարյանների արխիվը որպես 18‐19‐րդ դարերի հայոց պատմության սկզբնաղբյուր» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին: