22.04.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
Այսօր Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում ամփոփվեցին ուսանողական մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները:

Ամեն տարի անցկացվող օլիմպիադային մասնակցում էին ոչ միայն Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի, այլեւ համալսարանի մյուս ֆակուլտետների եւ այլ բուհերի ուսանողներ: Բուն մրցումը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին: Առաջադրանքները յոթն էին, որոնք կազմել էին ֆակուլտետի դասախոսները: Յուրաքանչյուր խնդրի լուծման համար ուսանողին տրվում էր 10 միավոր: 4 ժամ տեւած օլիմպիադայում հնարավոր 70-ից 40 միավոր վաստակելով` առաջատար ճանաչվեց ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արմեն Նուրբեկյանը:

 

Նրան եւ եւս երկու ուսանողի շնորհվեցին առաջին կարգի, չորս ուսանողի` երկրորդ կարգի, երեք ուսանողի` երրորդ կարգի դիպլոմներ: Հինգ ուսանողներ էլ արժանացան գովասանագրերի: Մրցանակակիր ուսանողների համար ԵՊՀ ՈՒԳԸ-ն պատրաստել էր նվերներ` գրքերի եւ նկարի շրջանակների տեսքով: Այսպիսով` 1-ին կարգի դիպլոմ ստացան Արմեն Նուրբեկյանը եւ Հայկ Ալեքսանյանը (Մաթ. եւ մեխ., մագ. 1-ին կուրս), 2-րդ կարգի դիպլոմ ստացան Արման Մարգարյանը (ֆիզ. ֆակ., 3-րդ կուրս), Վարդան Ոսկանյանը (Մաթ. եւ մեխ., մագ. 1-ին կուրս), Անուշ Մարտիրոսյանը (Մաթ. եւ մեխ., 4-րդ կուրս) եւ Դավիթ Կարագուլյանը (Մաթ. եւ մեխ., 3-րդ կուրս), 3-րդ կարգի դիպլոմով պարգեւատրվեցին Էմմա Հովհաննիսյանը (ՀՊՃՀ մաթ. դեպ., 3-րդ կուրս) եւ Ներսես Խաչատրյանը (ԻԿՄ, 3-րդ կուրս):

 

Ինչպես տեղեկացրեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Կարեն Քեռյանը, այս օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողներից կկազմվեն թիմեր, որոնք ամռանը ԵՊՀ-ն կներկայացնեն Իրանում եւ Հունգարիայում տեղի ունենալիք ուսանողական մաթեմատիկական օլիմպիադաներում:

 

ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը շնորհավորեց ուսանողներին եւ ասաց. «Իմ գոհունակությունն եմ ուզում հայտնել այն կապակցությամբ, որ օլիմպիադային ակտիվորեն մասնակցում են նաեւ այլ ֆակուլտետների ու բուհերի ուսանողները ու մրցանակային տեղեր են զբաղեցնում: Հուսով եմ, որ հետագայում մեր ուսանողներն էլ ավելի լավ արդյունքներ կցուցաբերեն»:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը: