06.09.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ի «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ» ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
ԵՊՀ-Ի «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ» ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
ԵՊՀ-ն հյուրընկալեց Հայկազյան համալսարանի պատվիրակությանը:

Սեպտեմբերի 4-ից Հայաստանում է Բեյրութում գործող Հայկազյան համալսարանի պատվիրակությունը: Մեկշաբաթյա ճանաչողական շրջայցն իրականացվում է համալսարանի 55-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Շուրջ 3 տասնյակ անդամներ ունեցող պատվիրակությունն այսօր այցելեց նաեւ ԵՊՀ:

 

Հայկազյան համալսարանի դասախոսներից եւ շրջանավարտներից բաղկացած խումբը` ռեկտոր Փոլ Հայդոստյանի գլխավորությամբ, շրջեց ԵՊՀ տարածքում, ապա կարճ ժամանակով հյուրընկալվեց ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնում: ԵՊՀ-ի` այս կրթօջախի հետ համագործակցությունը պաշտոնական ընթացք է ստացել անցած տարվանից: Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոստյանը նշում է, որ արդյունավետ համագործակցությունը բոլորովին էլ չի ենթադրում, որ համատեղ աշխատանքը պետք է մեծամասշտաբ լինի:

 

Ռեկտորը վստահ է, որ փոխշահավետ համագործակցություն կարելի է իրականացնել նաեւ թիրախային, փոքր աշխատանքների միջոցով: «Մենք պատրաստվում ենք համատեղ աշխատանքային եւ գիտական կոնֆերանսներ կազմակերպել: Ռեկտորները կարող են խոսել փոխադարձ կապերի ընդհանուր քաղաքականության, ծրագրերի մասին, սակայն հիմնական գործը, ի վերջո, անելու են դասախոսական կազմի ներկայացուցիչները: Այս պարագայում համատեղ կոնֆերանսները դառնում են արդյունավետ համագործակցության անքակտելի մասը, որովհետեւ հենց այդօրինակ հանդիպումներն են դառնում հրաշալի առիթ երկու համալսարանների դասախոսների շփման համար»,- ասում է Փոլ Հայդոստյանը: Հայկազյան համալսարանի պատվիրակությունը Հայաստանում կլինի եւս հինգ օր: Կրթօջախի ռեկտորը, սակայն, մեր երկրում կմնա ավելի երկար եւ ավելի ուշ կրկին կհանդիպի ԵՊՀ ղեկավարությանը` առաջիկա համատեղ աշխատանքները քննարկելու նպատակով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: