29.11.2007 | 
Կրթություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է
«Իրավական դաշտում մասնագետների պատրաստման հարցում Իրավագիտության ֆակուլտետի հեղինակությունն ու ազդեցությունը, անկասկած, մեծանում է»,- ասում է Գագիկ Ղազինյանը:

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը կազմակերպել էր ֆակուլտետի` Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության, Քաղաքացիական իրավունքի, Քրեական իրավունքի ամբիոնների կազմավորման 70-ամյակին նվիրված գիտաժողով: Միջոցառումը նախատեսված էր միայն դասախոսական կազմի եւ ասպիրատների համար, սակայն դահլիճում ներկա էին նաեւ ուսանողներ:

«Ֆակուլտետի կազմավորման միտքը նախարարների խորհրդի մոտ ծագել է դեռեւս առաջին հանրապետության օրոք` 1920թ.-ին, սակայն քաղաքական հայտնի դեպքերի պատճառով մտահաղացումը չիրականացվեց: Ֆակուլտետը հիմնվեց միայն 1933-34 ուսումնական տարում: 1999թ.-ին մեզ մոտ ուսանում էին միայն 770 ուսանող, իսկ այօսր ֆակուլտետն ունի մոտ 1300 ուսանող: Այս փաստը, անշուշտ, վկայում է Իրավագիտության ֆակուլտետի բարձր վարկանիշի մասին »,- իր բացման խոսքում նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:

Այնուհետեւ երեք ամբիոնների դասախոսներն ու ասպիրանտները զեկույցներ կարդացին ոլորտի հիմնահարցերի վերաբերյալ: Գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն առանձին ժողովածուով: Դեկանի հավաստմամբ` այն բոլոր զեկույցները, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղ չեն գտել գիտաժողովի օրակարգում, անպայման կներառվեն ժողովածուի կազմում:

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: