30.10.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ճապոնիայի Վասեդա համալսարանի պատվիրակության հանդիպումը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ ճապոներեն ուսումնասիրող ուսանողների հետ:

Ճապոնիայի Վասեդա համալսարանի դասախոս Հիրոակի Մորիի և նույն համալսարանի մի շարք ուսանողների այցի նպատակն էր համալսարանականներին ներկայացնել ճապոնական մշակույթը, ինչպես նաև տեղեկություններ ստանալ Հայաստանի ու ԵՊՀ-ի մասին:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի ճապոներենի դասախոս Ռուզան Խոջիկյանն ասաց, որ այս հանդիպումը Վասեդայի համալսարանի հետ համագործակցության առաջին քայլերից է:

 

Ըստ նրա՝ լեզվակիր ուսանողների համար նմանաբնույթ հանդիպումները շատ կարևոր են. «Այսպիսի հանդիպումները թույլ են տալիս ուսանողներին հաղորդակցվել իրենց ընտրած լեզվով, շփվել տվյալ մշակույթի կրողների հետ, ճանաչել նրանց ու պատկերացում կազմել, թե ապագայում ինչ միջավայրում են աշխատելու»:

 

Հանդիպման ընթացքում երկու երկրների ուսանողները միմյանց ներկայացրին իրենց համալսարանները, իրենց երկրները, ավանդույթները, ազգային ուտեստներն ու խորհրդանիշները:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅՏՆԻ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ՊԱՏՄՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ղեկավարած խմբի «Պատմավեպը թուրքական քարոզչության հոլովույթում. արդի միտումներ» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին: