02.05.2017 | 
Ուսանողական
ԿԱՅԱՑԱՎ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՅԱՑԱՎ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 1-ին Մայր բուհում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի միջբուհական առաջնությունը:

ԵՊՀ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի միջֆակուլտետային առաջնության լավագույն 4 թիմերը մասնակցել են միջբուհական ինտելեկտուալ առաջնությանը:

 

Խաղը վարում էր Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը: Լինելով Երևանի պետական համալսարանի շրջանավարտ՝ վերջինս կարևորեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի զարգացումը հատկապես Մայր բուհում:

 

«Մենք ԵՊՀ-ում ուժեղ թիմեր ենք ունեցել, որոնք հաղթել են տարբեր առաջնություններում, սակայն վերջին մի քանի տարիներին դադարել են Մայր բուհում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գրանցած հաջողությունները»,- նշեց Տիգրան Քոչարյանը:

 

Տարբեր բուհեր ներկայացնող մասնակից 16 թիմերից հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող «Brain Killers» թիմը: Մասնակից բոլոր թիմերը ստացան հավաստագրեր, իսկ հաղթող թիմի մասնակիցները, գրքերից բացի, իրենց հետ տարան նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի խորհրդանիշ բուն:

 

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: