08.01.2019 | 
Հասարակություն
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ
Մարտի 2-12-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքը 11 օրով կդառնա համաշխարհային ուսանողական ձմեռային ունիվերսիադայի մայրաքաղաք:

Համաշխարհային ուսանողական ունիվերսիադան այս տարի առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Կրասնոյարսկում: Միջոցառման կազմակերպիչները վստահեցնում են, որ մարզիկները և հյուրերը մասնակից են դառնալու սպորտային աննախադեպ տոնի:

 

Ձմեռային ունիվերսիադա 2019-ին մասնակցելու են ավելի քան 3050 սպորտային պատվիրակություններ շուրջ 50 երկրներից: Մրցույթը բաղկացած է լինելու 11 սպորտաձևերից, որոնց շրջանակում խաղարկվելու է 76 մեդալների կոմպլեկտ:

 

Կազմակերպիչների հավաստմամբ, մրցույթներին հետևելու համար տրիբունաներում ներկա է լինելու գրեթե 110 հազար հանդիսական:

 

Ուսանողական ձմեռային ունիվերսիադայի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են ավելի քանի 15 հազար կամավորներ: Խաղերի լուսաբանման համար Կրասնոյարսկ են ժամանելու հազարից ավելի լրագրողներ:

 

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՃԱՄԲԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ուսանողները դեկտեմբերի 31-ին Իրանում մասնակցել են Սառցամագլցման միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած ճամբար-դասընթացներին և Հայաստան են վերադարձել հաղթանակով:
«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԳԱՐՏԱՀԱՏԻԿՆԵՐԸ». ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկել են հայագիտական ծրագրերի լայն ուսումնասիրություններ։ ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդարանի հովանու ներքո իրականացվող ծրագրերին մասնակցել է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը: