29.11.2017 | 
Հասարակություն
ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ՏԱՐԲԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ՏԱՐԲԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Այսօր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «О России с любовью» խորագրով միջոցառում, որի շրջանակում կազմակերպվեց նաև ասմունքի մրցույթ:

Այն կազմակերպվել էր Ռուս բանասիրության ֆակուլտետի և Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի կողմից:

 

Միջոցառմանը ներկա էին Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի ընդհանուր և ռուս լեզվաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Դենիսենկոն, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը: Նա ողջունեց ներկաներին և շնորհավորեց ֆակուլտետում տոնվող ռուս պոեզիայի օրվա առթիվ. «Այստեղ ներկա են ուսանողներ բոլոր ֆակուլտետներից, և սա մեր սիրո լավագույն ապացույցն է ռուս պոեզիայի, մշակույթի նկատմամբ: Ուրախ եմ, որ մեր նախաձեռնությունը այսպիսի հետաքրքրություն և արձագանք է ստացել»:

 

 

Վլադիմիր Դենիսենկոն էլ իր ելույթում անդրադարձավ ԵՊՀ-ի և Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի համագործակցությանը:

 

«Մենք ԵՊՀ-ի հետ ունենք բարեկամական ջերմ հարաբերություններ և անցկացնում ենք համատեղ միջոցառումներ, ծրագրեր, որոնք կարևոր են երկու համալսարանների միջև համագործակցության ամրապնդման համար: Ես առիթ եմ ունեցել նաև ղեկավարելու մի քանի հայ ուսանողների աշխատանքներ, և նրանք այժմ էլ մեզ մոտ հաջողությամբ շարունակում են իրենց ուսումը»,- նշեց Վլադիմիր Դենիսենկոն:

 

Միջոցառման մեկնարկը տրվեց վիկտորինայով, որի միջոցով ուսանողները ստուգեցին ռուսական առած-ասացվածքների և գեղարվեստական ստեղծագործությունների մասին իրենց գիտելիքները:

Վիկտորինային հաջորդեց միջոցառման հիմնական մասը՝ ասմունքի մրցույթը, որին մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

 

Մրցույթի հաղթողներին ընտրեցին ժյուրիի 7 անդամները, ովքեր մասնակիցներին գնահատեցին հետևյալ չափանիշներով՝ բանաստեղծության ծավալ, արտասանություն ու արտահայտչականություն, հանդիսատեսի արձագանք:

 

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ասպրամ Շահինյանը, երկրորդ հորիզոնականը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Խաչատրյանը, իսկ երրորդ տեղը՝ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Թագուհի Պարեմուզյանը:

 

Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով ու գրքերով: Ժյուրիի կողմից հատուկ մրցանակով՝ մասնագիտական գրքերով պարգևատրվեց նաև Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանող Կոնստանտին Շաքարյանը, ով ասմունքել է իր հեղինակած բանաստեղծություններից:

Այլ նորություններ
«ՍՈՑՔԵՄՓ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԿՈՖԵՐԱՆՍՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն արդեն 4-րդ տարին է, ինչ նախաձեռնում է «ՍոցՔեմփ» սոցիալական ոչ ֆորմալ կոնֆերանսը կամ, ինչպես կազմակերպիչներն են ասում, չկոնֆերանսը: Այն մասնագիտական հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն վերլուծական ասելիք՝ կապված հասարակական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ: Հունիսի 30-ին տեղի ունենալիք միջոցառման մասին զրուցել ենք Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Տաթևիկ Կարապետյանի հետ:
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ».ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ԵՊՀ լրագրող Անի Պողոսյանը Գերմանիայի Բունդեսթագում մասնակցել է IPS (Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ) ծրագրի կրթաթոշակակիրների համար կազմակերպված հանդիպմանը: