01.10.2014 | 
Հասարակություն
ԿԱՆԱՅՔ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԻԱՐԺԵՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ
ԿԱՆԱՅՔ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԻԱՐԺԵՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին համալսարանականների հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, երեխաների ու կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը:

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ, մի շարք հասարակական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներ:

 

Կարևորելով միջոցառումը՝ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը նշեց, որ մասնագիտական դիտարկումներն ակնհայտ են դարձնում այն փաստը, որ ուսանողուհիները համալսարանական տարիներին ունենում են բարձր առաջադիմություն, հմտորեն դրսևորում են իրենց մասնագիտական պրակտիկայի շրջանակներում, պատրաստակամ են և բարձր աշխատանքային արդյունավետություն ունեն, սակայն չեն կարողանում բարձր պաշտոններ զբաղեցնել և մասնագիտական ու աշխատանքային առաջխաղացումներ գրանցել:

 

Տիկին Թանաշյանն էլ խոսեց ՀՀ-ում գենդերային քաղաքականությունը կարգավորող պետական փաստաթղթերի ներկայացման, գենդերային հիմնահարցերի վերաբերյալ միջազգային փաստատթղթերով ՀՀ անդամակցությանն ու պարտավորվածությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց նախարարությունում իրականացվող գենդերային հավասարության ու կանանց համար հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված պետական ծրագրերն ու միջոցառումները:

 

Հետաքրքիր մեկնաբանություններ ու առաջարկներ արտահայտեցին նաև ուսանողները, որոնք կարող են մեղմել գենդերային կարծրատիպերը և նպաստել աշխատաշուկայում կանանց համար հավասար հնարավորություններ ու պայմաններ ստեղծելուն:

 

Արմինե Թանաշյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին հետաքրքիր հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ գենդերային հիմնահարցերով հետաքրքրված ԵՊՀ որոշ ուսանողներ հետագայում կարող են ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում գործնական հմտություններ ձեռք բերել:

 

Հավելենք նաև, որ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի՝ գենդերային հիմնահարցերին նվիրված միջոցառումների շարքը շարունակական կլինի:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: